Համակարգիչների գնման մրցույթ

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն թվով 40 (քառասուն) համակարգիչների մատակարարման հրապարակային գնառաջարկների ընդունում (այսուհետ` Մրցույթ):
Ստորև ներկայացված են մրցույթի պայմանները:

Ընդհանուր տեղեկատվություն մրցույթի վերաբերյալ Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն (այսուհետ` նաև Ընկերություն)։
Մրցույթն անց է կացվում Ընկերության համակարգիչների մատակարարման նպատակով համապատասխան կազմակերպության ընտրության համար:
Մրցույթին մասնակցելու կարգը, պայմաններն ու ժամկետները • Մրցութային հայտերի ընդունման սկիզբն է` «10» մայիսի 2019 թ., իսկ վերջնաժամկետը` «20» մայիսի 2019 թվականը, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից մինչև 17:00,
• Մրցույթի կազմակերպման և մրցութային առաջարկների ներկայացման վայրը` ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 10 հասցեում գտնվող «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ գլխամասային գրասենյակ,
• Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ընկերություն` 011 560 404 հեռախոսահամարով, կամ ուղարկել հաղորդագրություն info@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին,
• Մրցույթին իրավունք չունեն մասնակցել Ընկերության կամ Ընկերության աշխատակցի հետ փոխկապակցված մասնակիցները: Նմանատիպ հայտերը չեն դիտարկվի մրցույթային կոմիտեի կողմից:
• Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ ներկայացնում է`
a) մասնակցի կողմից ստորագրված և կնքված մրցութային հայտ` համաձայն Հավելված 1-ի, որին կցվում են անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը,
b) մասնակցի կողմից ստորագրված և կնքված տուժանքի վերաբերյալ համաձայնագիր՝ համաձայն Հավելված 2-ի,
c) Պայմանագրի կնքման համար այլ անհրաժեշտ տեղեկությունները հայտատուի հայեցողությամբ:
• Մրցույթի մասնակցության հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ, սոսնձված, կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված ծրարով,
• Մրցույթի հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• ք. Երևան 0001, Հյուսիասային պող. 10,
• «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ Մրցույթային կոմիտեին,
• «Ապահովագրական ընկերության համակարգչային տեխնիկայի մատակարարման հայտ»,
• Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
• «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:
• Հաղթող համարվելու համար Ընկերության կողմից ներկայացված բոլոր պահանջներին համապատասխանելու, սակայն մասնակցի առաջարկված գները նմանատիպ ապրանքների կամ ծառայությունների կամ աշխատանքների շուկայական գներից ավելի բարձր լինելու դեպքում Ընկերությունը կարող է մրցույթը չեղյալ հայտարարել:
• Մրցույթով նախատեսված մատակարարումն իրականացվում է առանց կանխավճարի` միանգամից կամ փուլերով պայմանագրի և կատարողական (հանձնման-ընդունման) ակտի հիման վրա` ստանալով համապատասխան վճարներ կամ կանխավճարի անհրաժեշտության դեպքում` կանխավճարի չափով բանկային երաշխիքի ապահովում ՀՀ տարածքում գրանցված առևտրային Բանկի կողմից, ընդ որում կանխավճարի չափը չի կարող գերազանցել պայմանագրի արժեքի 20%-ը:
• Մրցույթի մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել, ինչպես մատակարարման ամբողջական, այնպես էլ առանձին լոտերի առաջարկներով,
• Մրցույթն ամփոփվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած գինը հրապարակվում է Ընկերության կայքի մրցույթների արխիվ բաժնում:
Մրցույթում հաղթող մասնակցի որոշման կարգը • Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով հաստատում է (համաձայնություն է տալիս/ընդունելի է համարում) Ընկերության կողմից ներկայացված բոլոր պահանջները և միաժամանակ ըստ լոտերի ներկայացնում է ամենացածր գինը:
• Եթե երկու և ավելի մասնակիցներ առաջարկել են ամենացածր միևնույն գինը, ապա Ընկերությունն իրավունք ունի բանակցել հավասար պայմաններ առաջարկող մասնակիցների հետ և գործարքը կնքել ամենացածր գին առաջարկած մասնակցի հետ:
• Եթե մրցույթի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը մասնակցին (մասնակիցներին) չի տեղեկացնում մրցույթի արդյունքի մասին, ապա համարվում է, որ տվյալ մասնակիցը (մասնակիցները) տվյալ մրցույթում հաղթող չի (չեն) ճանաչվել:
Մրցույթի հաղթողի հետ պայմանագրի կնքման կարգն ու պայմանները • «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն մրցույթի հաղթողի հետ կնքում է համապատասխան պայմանագիր:
• Մրցույթում հաղթող մասնակի կատարած աշխատանքների դիմաց վճարումները կիրականաց-վեն անկանխիկ եղանակով` բանկային փոխանցմամբ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ում մասնակցի գործող բանկային հաշվի միջոցով:
• Մատակարարումները կատարվում են համաձայն մրցութային առաջարկի և պայմանագրում ամրագրված պայմանների: