ԱՊՊԱ

appa

Ի՞նչ է ԱՊՊԱ-ն և ում համար է այն պարտադիր 1. ԱՊՊԱ-ով ապահովագրվում է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժած անձին պատճառված անձնական վնասներից  (տուժողի առողջությանը պատճառված վնասներ, տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած եկամուտը, տուժողի մահվան դեպքում ժառանգներին և շահառուներին վճարվող գումար, ուղևորին պատճառված անձնական վնասները` անկախ նրա կարգավիճակից), և գույքին պատճառված վնասներից (տուժողի ավտոմեքենայի վնասվածք, ոչնչացում, կորուստ, ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների վնասվածք, ոչնչացում, կորուստ): 2. Պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.

  • առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.
  • միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.
  • բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ
  • Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

Օրենքով սահմանվել են ապահովագրական ծածկույթի հետևյալ առավելագույն շեմերը` 1) անձնական վնաս` 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումար ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ ըստ յուրաքանչյուր տուժողի, 2) գույքային վնաս` 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:
1. Վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ վնասներով ավտովթարները:
համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե
1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,
2. պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
3. վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը,
4.տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:
Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`
1.առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,
2. լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,
3 ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,
4.տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:
2. Համաձայնեցված հայտարարագրով ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։
Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝
1. պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,
2. մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
3. պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին:
Ուշադրություն՝ վերը նշված ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ կետերով դիմելու դեպքում Ապահովադիրը և (կամ) վարորդը պարտավոր են պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում այդ մասին հայտնել ապահովագրական ընկերություններին:
Օրինակ Տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 3 մեքենա է վնասվել` ներառյալ մեղավոր վարորդի մեքենան։ Մեղավորություն չունեցող վարորդների մեքենաներից յուրաքանչյուրի վնասը 2 000 000 ՀՀ դրամ է, ընդհանուր վնասը՝4000000ՀՀդրամ։ Որքա՞ն կկազմի հատուցումների մեծությունը։ Քանի որ մեկ ավտովթարի հետևանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված է 1 800 000 ՀՀ դրամ, ապա միայն այդքան գումարի սահմաններում կարող է կատարվել հատուցում։ Քանի որ յուրաքանչյուր մեքենայի վնասը հավասարաչափ է, նշանակում է համամասնությունը 50% է՝ մեկ վարորդի հաշվով, հետևաբար յուրաքանչյուր տուժող վարորդ կստանա 1 800 000 ՀՀ դրամի հատուցման 50%-ը, այսինքն` 900 000 ՀՀ դրամ։
Երաշխավորման ֆոնդն ՛՛ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՛՛ ՀՀ օրենքի (Այսուհետ՝ ԱՊՊԱ մասին Օրենք) համաձայն ստեղծված ֆոնդ է, որը կառավարվում է “Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի” (այսուհետ` Բյուրո) կողմից և, որի նպատակն է` օրենքով սահանված դեպքերում հատուցել տուժած անձանց պատճառված վնասները Երաշխավորման ֆոնդի հաշվին: Բացառությամբ 3-կետով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները ԱՊՊԱ մասին Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և ԱՊՊԱ մասին Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե՝ 1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները. 2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր. 3) վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ. 4) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա սույն օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը. 5) առկա են սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝ 1) բացակայում են կամ վերացել են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը. 2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից. 3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով. 4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում. 5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ. 6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով. 7) վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին. 8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին. 9) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից. 10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի ԱՊՊԱ պայմանագիր կարելի է ձեռք բերել`

  • Ընկերության գլխամասային գրասենյակից,
  • Ընկերության մասնաճյուղից
  • Ամբողջ ՀՀ տարածքում գործող ապահովագրական գործակալներից:
ԱՊՊԱ հիմնարար պայմաններ Պայամանագրի կնքման, վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները ԱՊՊԱ սակագներ
Բոնուս–մալուս համակարգ
Համաձայնեցված հայտարարագիր

Թարմացված է՝ Նոյեմբերի 15, 2016 13:17