Հարգելի ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերեր՝
Ունենալով ԱՊՊԱ պայմանագիր, ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ Դուք ազատվում եք երրորդ անձին պատճառված վնասների հատուցման պարտավորությունից, սակայն չունենալով սեփական ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիր, Ձեր ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի հետևանքով առաջացած նյութական կորուստները (որոնք երբեմն կարող են լինել բավականին մեծ չափերի) ստիպված եք լինում հատուցել Դուք ինքներդ: Ձեռք բերելով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության (ԿԱՍԿՈ) պայմանագիր, դուք Ձեզ կազատեք պատահարի հետևանքով առաջացած նյութական կորուստներ կրելու հավանական ռիսկից:
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության նպատակն է Ձեզ հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարների, տարերային աղետների, ավտոմեքենայի գողության կամ այդպիսի փորձի, այլ պատահարների հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասը:
Բոլոր այն հիմնական ռիսկերից, որոնց հետևանքով կարող է տեղի ունենալ Ձեր ավտոմեքենայի ֆիզիկական վնաս կամ կորուստ: Այդ հիմնական ռիսկերն են`
- ապահովագրված ավտոմեքենայի մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ բախվելը,
- ապահովագրված ավտոմեքենայի մեկ այլ շարժվող կամ անշարժ առարկայի հետ բախվելը,
- հրդեհ և բնական աղետներ,
- ավտոմեքենայի վրա այլ առարկաների` այդ թվում ձյան և սառույցի ընկնելը,
- ապահովագրված ավտոմեքենայի շրջվելը կամ բարձրությունից ընկնելը,
- ապահովագրված ավտոմեքենայի հափշտակումը, գողությունը, ինչպես նաև այդպիսի փորձը,
- երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով ապահովագրված ավտոմեքենայի վնաս հասցնելը:
Ձեր ավտոմեքենայի ապահովագրության համար վճարվող գումարը որոշվում է ելնելով հետևյալ գործոններից`
- Ավտոմեքենայի մակնիշը և մոդելը,
- Ավտոմեքենայի թողարկման տարեթիվը,
- Ավտոմեքենայի օգտագործման նպատակը,
- Պայմանագրում նշվող վարորդների քանակը և նրանց վարորդական ստաժը,
- Ձեր կողմից ընտրված ռիսկերի ծածկույթը,
- Ավտոտրանսպորտի պահպանության պայմանները:
Ավտոմեքենայի հետ պատահար տեղի ունենալու դեպքում, ինչպես օրինակ` ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենայի գողություն, ֆիզիկական վնաս, պարզապես պետք է անհապաղ զանգահարել Ընկերություն` շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներից որևէ մեկով` (374 11) 56 04 04, (374 12) 56 04 04: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի աշխատակիցները ժամանելով դեպքի վայր` կզննեն վթարը, վնասի հետագա կարգավորման ուղղությամբ Ձեզ կապահովեն համապատասխան խորհրդատվությամբ:
- ավտոմեքենան վարե´ք սթափ վիճակում,
- մի´ երթևեկեք երթևեկության համար արգելված փակ և միակողմանի փողոցներով,
- ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհապաղ զանգահարեք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի շուրջօրյա գործող հեռախոսահամարներից որևէ մեկով,
- զանգահարելուց հետո հետևեք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի աշխատակիցների կողմից տրված ցուցումներին,
- զանգահարեք պետավտոտեսչություն կամ համապատասխան պետական մարմիների ներկայացուցիչներին և հրավիրեք նրանց դեպքի վայր,
- մինչև պետավտոտեսչության կամ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների և մեր մասնագետների դեպքի վայր ժամանելը, մի տեղաշարժեք վթարի ենթարկված կամ վնասված ավտոմեքենան,
- պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացրեք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ին տեղի ունեցած պատահարի մասին:
Այս խորհուրդների անվերապահ կատարմամբ Դուք հնարավորություն կտաք ՛՛ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ՛՛-ին պատշաճ կերպով փոխհատուցել պատահարի արդյունքում Ձեր կրած վնասները:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում Դուք կարող եք ապահովագրել ինչպես Ձեր ավտոմեքենան, այնպես էլ Ձեր ավտոմեքենայի շահագործման ընթացքում երրորդ անձանց կյանքին և գույքին հասցված վնասները և ավտոմեքենայի ուղևորներին և վարորդին դժբախտ պատահարներից: Այստեղ Դուք ունեք ընտրության հնարավորություն Ձեր ավտոմեքենան ապահովագրելու հետևյալ մարքեթինգային անվանումներով չորս ծրագրերից որևէ մեկով`
ա) Ծրագիր 1`«Ստանդարտ» ծրագիր: Այս ծրագրի համաձայն Ապահովադիրը կարող է ընտրել Կանոնների 5-րդ մասով (Ապահովագրական պատահարներ, Ապահովագրական ռիսկեր) նախատեսված ապահովագրություն` ինչպես ապահովագրության ենթակա բոլոր ռիսկերից, այնպես էլ առանձին ռիսկերից, ինչպես ամբողջ ապահովագրական արժեքով, այնպես էլ ապահովագրական արժեքի ցանկացած մասի չափով:
բ) Ծրագիր 2` «Ստանդարտ պլյուս» ծրագիր: Այս ծրագիրը ներառում է «Ստանդարտ» ծրագիրը, որին հավելվում է ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի «Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր և/կամ պարտադիր ապահովագրության» գծով Ընկերության հետ Ապահովագրության պայմանագրի կնքումը, որի դեպքում «Ստանդարտ» ծրագրով տվյալ սակագնի համար Ապահովագրողի կողմից սահմանված ոչ պայմանական չհատուցվող գումարը նվազեցվում է 30%-ով:
գ) Ծրագիր 3` «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագիր: Այս ծրագիրը ներառում է ԱՄ-ի ամբողջ ապահովագրական արժեքով սույն Կանոնների 5-րդ մասով (Ապահովագրական պատահարներ, Ապահովագրական ռիսկեր) նախատեսված բոլոր ռիսկերի ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարի (բացառությամբ գողության, հափշտակության դեպքի) դեպքում Ապահովադրի (լիազորված վարորդի) մեղավորությունն ամբողջապես բացակայում է այսինքն` երրորդ անձի կամ անձանց ամբողջական մեղավորության դեպքում, Ապահովագրողն ապահովագրական հատուցում իրականացնելիս չի կիրառում Ապահովագրության պայմանագրով սահմանված չհատուցվող գումարը` պայմանով, որ Ապահովադիրը (Շահառուն, լիազորված վարորդը) տեղի ունեցած պատահարում մեղավոր բացահայտված երրորդ անձի (անձանց) կողմից պատճառված վնասի փոխհատուցման պահանջի իրավունքը պատշաճ կերպով կփոխանցվի Ապահովագրողին և Ապահովադիրը (Շահառուն, լիազորված վարորդը) չի խոչընդոտի կամ որևէ կերպ անհնարին չի դարձնի Ապահովագրողի կողմից այդ իրավունքի իրականացումը: Այն դեպքում, երբ Ապահովադիրն ընտրում է «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագիրը, Ապահովագրողն Ապահովագրության պայմանագրում նշում է «Ստանդարտ» ծրագրով տվյալ սակագնի համար սահմանված ոչ պայմանական չհատուցվող գումարը, իսկ «Զգուշացեք ավտոմեքենայից» ծրագրով նախատեսված ապահովագրական պատահարների դեպքում ապահովագրական հատուցման հաշվարկում չի կիրառում Ապահովագրության պայմանագրով սահմանված չհատուցվող գումարը:
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ում գործում է վթարների շուրջօրյա (24 ժամ անընդմեջ) սպասարկման ռեժիմ: Ընկերության մասնագետները ժամանում են դեպքի վայր շաբաթվա ցանկացած օրվա ցանկացած ժամին, դեպքի վայրում հաճախորդներին ցուցաբերում են անհրաժեշտ խորհրդատվություն և տալիս համապատասխան պարզաբանումներ, որոնք թույլ են տալիս հետագայում խուսափել ավելորդ բարդություններից:
Ինչ կարելի է նաև «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ավտոմեքենաների ապահովագրության հետ միաժամանակ
- Պատասխանատվություն երրորդ անձանց նկատմամբ
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն (վարորդի և ուղևորների)
Թարմացված է՝ March 4, 2022 13:22 pm