Նորություններ

Համակարգիչների գնման մրցույթ

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն թվով 40 (քառասուն) համակարգիչների մատակարարման հրապարակային գնառաջարկների ընդունում (այսուհետ` Մրցույթ):
Ստորև ներկայացված են մրցույթի պայմանները:

Ընդհանուր տեղեկատվություն մրցույթի վերաբերյալ Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն (այսուհետ` նաև Ընկերություն)։
Մրցույթն անց է կացվում Ընկերության համակարգիչների մատակարարման նպատակով համապատասխան կազմակերպության ընտրության համար:
Մրցույթին մասնակցելու կարգը, պայմաններն ու ժամկետները • Մրցութային հայտերի ընդունման սկիզբն է` «10» մայիսի 2019 թ., իսկ վերջնաժամկետը` «20» մայիսի 2019 թվականը, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից մինչև 17:00,
• Մրցույթի կազմակերպման և մրցութային առաջարկների ներկայացման վայրը` ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 10 հասցեում գտնվող «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ գլխամասային գրասենյակ,
• Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ընկերություն` 011 560 404 հեռախոսահամարով, կամ ուղարկել հաղորդագրություն info@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին,
• Մրցույթին իրավունք չունեն մասնակցել Ընկերության կամ Ընկերության աշխատակցի հետ փոխկապակցված մասնակիցները: Նմանատիպ հայտերը չեն դիտարկվի մրցույթային կոմիտեի կողմից:
• Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ ներկայացնում է`
a) մասնակցի կողմից ստորագրված և կնքված մրցութային հայտ` համաձայն Հավելված 1-ի, որին կցվում են անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերը,
b) մասնակցի կողմից ստորագրված և կնքված տուժանքի վերաբերյալ համաձայնագիր՝ համաձայն Հավելված 2-ի,
c) Պայմանագրի կնքման համար այլ անհրաժեշտ տեղեկությունները հայտատուի հայեցողությամբ:
• Մրցույթի մասնակցության հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ, սոսնձված, կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված ծրարով,
• Մրցույթի հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• ք. Երևան 0001, Հյուսիասային պող. 10,
• «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ Մրցույթային կոմիտեին,
• «Ապահովագրական ընկերության համակարգչային տեխնիկայի մատակարարման հայտ»,
• Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
• «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:
• Հաղթող համարվելու համար Ընկերության կողմից ներկայացված բոլոր պահանջներին համապատասխանելու, սակայն մասնակցի առաջարկված գները նմանատիպ ապրանքների կամ ծառայությունների կամ աշխատանքների շուկայական գներից ավելի բարձր լինելու դեպքում Ընկերությունը կարող է մրցույթը չեղյալ հայտարարել:
• Մրցույթով նախատեսված մատակարարումն իրականացվում է առանց կանխավճարի` միանգամից կամ փուլերով պայմանագրի և կատարողական (հանձնման-ընդունման) ակտի հիման վրա` ստանալով համապատասխան վճարներ կամ կանխավճարի անհրաժեշտության դեպքում` կանխավճարի չափով բանկային երաշխիքի ապահովում ՀՀ տարածքում գրանցված առևտրային Բանկի կողմից, ընդ որում կանխավճարի չափը չի կարող գերազանցել պայմանագրի արժեքի 20%-ը:
• Մրցույթի մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել, ինչպես մատակարարման ամբողջական, այնպես էլ առանձին լոտերի առաջարկներով,
• Մրցույթն ամփոփվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած գինը հրապարակվում է Ընկերության կայքի մրցույթների արխիվ բաժնում:
Մրցույթում հաղթող մասնակցի որոշման կարգը • Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով հաստատում է (համաձայնություն է տալիս/ընդունելի է համարում) Ընկերության կողմից ներկայացված բոլոր պահանջները և միաժամանակ ըստ լոտերի ներկայացնում է ամենացածր գինը:
• Եթե երկու և ավելի մասնակիցներ առաջարկել են ամենացածր միևնույն գինը, ապա Ընկերությունն իրավունք ունի բանակցել հավասար պայմաններ առաջարկող մասնակիցների հետ և գործարքը կնքել ամենացածր գին առաջարկած մասնակցի հետ:
• Եթե մրցույթի ավարտից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը մասնակցին (մասնակիցներին) չի տեղեկացնում մրցույթի արդյունքի մասին, ապա համարվում է, որ տվյալ մասնակիցը (մասնակիցները) տվյալ մրցույթում հաղթող չի (չեն) ճանաչվել:
Մրցույթի հաղթողի հետ պայմանագրի կնքման կարգն ու պայմանները • «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն մրցույթի հաղթողի հետ կնքում է համապատասխան պայմանագիր:
• Մրցույթում հաղթող մասնակի կատարած աշխատանքների դիմաց վճարումները կիրականաց-վեն անկանխիկ եղանակով` բանկային փոխանցմամբ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ում մասնակցի գործող բանկային հաշվի միջոցով:
• Մատակարարումները կատարվում են համաձայն մրցութային առաջարկի և պայմանագրում ամրագրված պայմանների:

2018 թ-ի ֆինանսական տարվա արտաքին աուդիտի անցկացման մրցույթի հրապարակային հայտարարություն

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն 2018 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ):
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կցված ֆայլում։

2018 թ-ի ապրիլի 27-ին կկայանա ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2018 թվականի ապրիլի 27-ին ժամը 16:00-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը։

2017 թ-ի հոկեմբերի 2-ին կկայանա ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 10, թիվ 1 տ. հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը։

ԱՊՊԱ ուղիղ հատուցումների համակարգ

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է հատուցումների նոր՝ ամբողջապես վերանայված գործընթացը: Փոփոխությունները տարածվելու են 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված ապահովագրական հատուցման դիմումների և դրանց հիման վրա ծագած հարաբերությունների նկատմամբ՝ անկախ ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ժամկետի և գործողության մեջ լինելու հանգամանքից: Սա նշանակում է, որ այդ ամսաթվից սկսած՝ տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն ոչ թե վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը, այլ իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասները, որից հետո միմյանց միջև կիրականացնեն փոխհաշվարկներ: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ:

appa

2016 թ–ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ–ն կնքվում է նոր պայմաններով

2016 թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման նոր պայմանները, որոնք փոփոխություններ են նախատեսում ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրերի պրոցեսում, այլև ապահովարական դեպքերի կարգավորման և հատուցումների վճարման ժամանակ։ Իրականացված փափախությւններին կաող եք ծանոթանալ կցված ֆայլում։

Без имени-1

Դասընթացներ Երևանում և մարզերում

Armenia Insurance-ը Երևանում և մարզերում բոլոր ցանկացողներին առանց տարիքային սահմանափակման հրավիրում է դասընթաների, որոնց արդյունքում յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի համալրելու Ընկերության շարքերը:
Դասընթացները անվճար են, որոնց արդյունքում տրվում է վկայական: Մարզերի բնակիչների համար դասընթացները կազմակերպվելու են մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:
Ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը`
• զանգահարել (011) 560404 հեռախոսահամարով,
• ուղարկել CV info@armeniainsurance.am էլ. հասցեով՝ նամակում նշելով «Անվճար դասընթացներ»,
• այցելել Ընկերության գլխամասային գրասենյակ՝ Հյուսիսային պողոտա 10 հասցեով:

՛՛ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ՛՛ ԱՍՊԸ-ն նորացրել է իր պաշտոնական ինտերնետային կայքը

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՛՛ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ՛՛ ԱՍՊԸ-ն նորացրել է իր պաշտոնական ինտերնետային կայքը

Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայքի որոշակի բաժիններ կարող են դեռևս տեղեկություններ չպարունակել որոշ լեզուների համար:

Թարմացված է՝ Հուլիսի 19, 2014 10:39