Տրանսպորտային միջոցի օտարման մրցույթ

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և շահագործումից հանված ստորև տրանսպորտային միջոցի վաճառքի վերաբերյալ:

1. Ընդհանուր տվյալներ վաճառվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ
Տրանսպորտային միջոց Արտադրության տարեթիվ Մեկնարկային գին (ՀՀ դրամ) Ավտոմեքենայի լուսանկար
Պեժո 206,
Պետ. համարանիշ – 538 UO 64,
Վազքը` 204.500 կմ
2009 թ. 410,000
Peugeot 206 - 538UO64
2. Մրցույթին մասնակցության պայմանները
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն:
2.2 Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ` ք. Երևան, Հյուսիսային 1, տարածք 1 հասցեով:
2.3 Մրցութային հայտերի ընդունման սկիզբն է 01 հուլիսի 2019 թվականը, վերջնաժամկետը` 31 հուլիսի 2019թ. ժամը 17:00:
2.4 Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ընկերություն (011) 56-04-04 հեռախոսահամարներով (Ֆելիքս Շահինյանին) կամ ուղարկել հաղորդագրություն Feliqs.Shahinyan@armeniainsurance.am էլեկտրոնային հասցեներին:
2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և զննել տրանսպորտային միջոցը հայտի ներկայացման համար նախատեսված աշխատանքային օրերի ընթացքում:
2.6 Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ ներկայացնում է մրցույթի մասնակցության հայտ` համաձայն Հավելված 1-ի և հայտի ապահովման համար Պայմանագիր` համաձայն Հավելված 2-ի:
2.7 Մրցույթի մասնակցության հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով/առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով:
Մրցույթի հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
• «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ,
• «տրանսպորտային միջոցի վաճառքի մրցույթի հայտ»,
• հայտատուի անունը, ազգանունը,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում նաև կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,
• չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը:
3. Մրցույթում հաղթող անձի որոշման կարգը
3.1 Տրանսպորտային միջոցի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Ընկերության կողմից առաջարկվող մեկնարկային գնից:
3.2 Մեկ գնման հայտի ներկայացման դեպքում գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:
3.3 Երկու և ավելի գնման հայտ ներկայացվելու դեպքում գործարքը կնքվում է առավել բարձր գին առաջարկած Գնորդի հետ: Եթե երկու և ավելի Գնորդներ առաջարկել են միևնույն գինը, ապա Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում հավասար պայմաններ առաջարկող գնորդներին հրավիրել Ընկերություն` առաջարկի գնի վերջնական տարբերակի բանակցման համար: Գործարքը կնքում է առավել բարձր գին առաջարկող Գնորդի հետ:
3.4 Մրցույթն ամփոփվելուց հետո Ընկերությունը առավելագույնը 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին մրցույթի արդյունքների մասին:
3.5 Մրցույթն ամփոփվելուց հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությն կողմից չտեղեկացվելու դեպքում, համարվում է, որ տվյալ մասնակիցը (մասնակիցները) մրցույթում հաղթող չի համարվել:
3.6 Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ձեռք բերել ավտոմեքենան, ապա վերջինս պարտավորվում է վճարել իր կողմից ներկայացված գնի 5%-ի չափով տույժ (համաձայն Բանկի և իր միջև կնքված պայմանագրի, այսուհետ` Պայմանագիր):
3.7 Մրցույթի հաղթողի կողմից ավտոմեքենան ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հաղթող է ճանաչվում տվյալ ավտոմեքենայի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը: Յուրաքանչյուր հաջորդ առավել բարձր գին առաջարկած մասնակցի կողմից գործարքի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված անձը որոշվում է ըստ սույն կետի կանոնների: Սույն կետով սահմանված կարգով հաղթող ճանաչված յուրաքանչյուր մասնակցից, վերջինիս` գործարքի կնքումից հրաժարվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի պահանջելու Պայմանագրով սահմանված տուժանքի գումարը: Ընդ որում, սույն կետով սահմանված գործողությունները իրականացվում են 3.5 կետով սահմանված ժամկետում:
4. Մրցույթի հաղթողի հետ պայմանագրի կնքման, գումարի վճարման կարգն ու պայմանները
4.1 «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն մրցույթի հաղթողի (հաղթողների) հետ կնքում է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր:
4.2 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը:
4.3 Գումարը վճարվում է պայմանագրի կնքման պահին միանվագ` Բանկի համապատասխան հաշվին: