Հաճախորդի իրավունքները

Եթե Դուք օգտվել եք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Ընկերության ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք-պահանջ Ընկերության նկատմամբ, ապա խորհուրդ ենք տալիս Ձեզ լրացնել ձևաթերթը  և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0010, Հյուսիսային պողոտա 10, թիվ 1 տարածք), կամ ուղարկել էլեկտրոնային հասցեովinfo@armeniainsurance.am:

Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումը Ընկերությունը իրականացնում է բողոք-պահանջը ստանալու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում:

Հաճախորդները բողոք-պահանջների ներկայացման ընթացակարգին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ (+374 11) 56 04 04 հեռախոսահամարով:
Բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդը իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
Ընկերության հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի վերաբերյալ կանոնակարգ
Հայտարարություն Ընկերությունից տեղեկություններ ստանալու վերաբերյալ
Հաճախորդի կողմից ներկայացված բողոք-պահանջի քննության հակիրճ նկարագրություն

Սիրելի՛ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Դա նշանակում է, որ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի դեմ կայացված որոշումները:

Թարմացված է՝ Նոյեմբերի 29, 2016 11:29