Բանկային (ֆինանսական ինստիտուտների ) ռիսկերի համապարփակ ապահովագրություն (BBB)
Բանկային ռիսկերի ապահովագրությունը նախատեսում է բանկային ընթացիկ գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրություն` բանկային գույքի, փոխադրվող դրամական միջոցների, ինչպես նաև որևէ ոչ շրջանառու միջոցների (ֆինանսական փաստաթղթերի) վնասի, էլեկտրոնային փոխանցումների կեղծ վճարումների, կեղծ փաստաթղթերի ու ստորագրությունների արդյունքում կրած վնասների, բանկի աշխատակիցների իրավախախտումների արդյունքում առաջացած կորուստների համար:
Կանխավճարի ապահովագրություն
Կանխավճարի ապահովագրությունը դա վարկառուի հիփոթեքային պարտավորության մի մասի ապահովագրումն է:
Այժմ հաճախորդների համար հնարավորություն է ստեղծվել ձեռք բերելու բնակարան՝ վճարելով ընդամենը 10% կանխավճար, իսկ մյուս պահանջվող մասի չափով (առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ 10%, իսկ երկրորդայինից՝ 20%) ձեռք բերելու կանխավճարի ապահովագրություն:
Թարմացված է՝ Հունվարի 12, 2023 7:09