ISO ներքին աուդիտի իրականացման մրցույթ

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հայտարարում է QMS (ISO 9001:2015) և ISMS (ISO 27001:2013) ներքին աուդիտի իրականացման անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ։



Հայտ ներկայացնող ընկերությունը պետք է.

● ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի պահանջներ) և ISO 9001:2015 (Որակի կառավարման համակարգերի պահանջներ) ստանդարտներով աուդիտ անցկացնելու մասնագիտական խումբ։
● Աուդիտ անցկացնող մասնագետները (առնվազն 1 մասնագետ) պետք է ՀՀ ֆինանսական ծառայությունների ոլորտում ունենան առնվազն 3 տարվա նշված տեսակի աուդիտի իրականացման փորձ: Խնդրում ենք ներկայացնել իրականացրած աշխատանքների վերաբերյալ տվյալներ (Ընկերության անվանում, կոնտակտային տվյալներ):
● Աուդիտ իրականացնող մասնագետները պետք է ունենան և ներկայացնեն ISO/IEC 27001 և ISO 9001 առաջատար աուդիտորի վավեր հավաստագրեր։


Հավելյալ տեղեկատվություն գնառաջարկի ներկայացման համար

Կազմակերպության անվանումը` «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ
Կազմակերպության վեբ-կայք`www.armeniainsurance.am
Կազմակերպության աշխատակցիների ընդհանուր թիվը`61

Գործող վկայական`
ISO 9001:2015
ISO/IEC 27001:2013

Գնառաջարկներն (հայտերը) անհրաժեշտ է ներկայացնել սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, հետևյալ հասցեով՝ Վարդանանց 16, 1/1 տարածք, ներքին աուդիտի ղեկավար՝ Անժելա Ղևոնդյանին։

Գնառաջարկները պետք է ներառեն բոլոր պահանջվող կորպորատիվ փաստաթղթերը, ինչպես նաև մրցույթին մասնակցող յուրաքանչյուր աուդիտորի մասնագիտական փորձի նկարագրությունը:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ. դեկտեմբերի 20-ը, ժամը 18-00 (GMT +4):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Ներքին աուդիտի ղեկավար` Անժելա Ղևոնդյանին Angela.Ghevondyan@armeniainsurance.am էլ. հասցեով:

Հեռ․՝ +374 11 56 04 04