Պատասխանատվության ապահովագրություն

liability

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն առաջարկում է պատասխանատվության ապահովագրության հետևյալ տեսակները`

Երրորդ անձանց պատճառված վնասների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն

Ապահովագրության այս տեսակը ապահովագրական ծածկույթ է նախատեսում պայմանագրով սահմանված և հաճախորդի (ապահովագրված անձի) կողմից որևէ գործունեության իրականացման արդյունքում ապահովագրված անձի մեղքով` մասնագիտական գործունեության ընթացքում կամ որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող անձ` երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին հասցված վնասների համար:

Գնահատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն

Այս ապահովագրության դեպքում հատուցման է ենթակա Շահառուին պատճառված այն վնասը, որը ծագել է գնահատողի կողմից ոչ ճիշտ, ոչ օբյեկտիվ, ոչ լրիվ/թերի/ եզրակացության տրամադրման արդյունքում, որը գնահատողի կանխամտածված և դիտավորյալ գործունեության արդյունք չէ և այդ վնասը հատուցելու պարտավորության հանգամանքը հաստատվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ:

Սնանկության (անվճարունակության) կառավարիչների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն

Այս ապահովագրությունը ծածկում է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց (պարտապաններ կամ պարտատերեր, սնանկության գործին օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցող անձինք) ռիսկերը, որոնք սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեության հետևանքով կրել են վնասներ և օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունեն վնասի հատուցման (վերականգնման) պահանջի իրավունք:

Ապահովագրական գործակալների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն

Այս ապահովագրության դեպքում ապահովագրական պատահար է համարվում ապահովագրական գործակալի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու հետևանքով Շահառուին հասցված վնասի համար պատասխանատվություն առաջացնող փաստը, որը հաստատված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով (որոշմամբ) և որի վրա հասնելու հետևանքով սկիզբ է առնում ապահովագրական հատուցում վճարելու Ապահովագրողի պարտավորությունը:

Երրորդ անձանց պատճառված վնասների պատասխանատվության ապահովագրության կանոններ Պայմանագրի կնքման կարգ
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության կանոններ Ապահովագրության պայամանագրի վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները
Գնահատողի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության կանոններ Ապահովագրության սակագները
Գործակալների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության կանոններ Ապահովագրության սակագները 2019թ.
Սնանկության կառավարիչների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության կանոններ

Թարմացված է՝ Ապրիլի 21, 2020 12:53