Մենք բոլորս ենք մտահոգված մեր ֆինանսական խնդիրներով ու կենսական պայմաններով և փորձում ենք հնարավորինս նվազեցնել մեզ սպառնացող ֆինանսական կորուստներն ու ռիսկերը` ապահովելով մեր ընտանիքի բարեկեցությունը: Այնուհանդերձ կյանքի բոլոր բնագավառներում ռիսկն անխուսափելի է: Ապահովագրությունը կերաշխավորի հավանական ռիսկերի և պատահարների արդյունքում առաջացած Ձեր կորուստների վերականգնումը:
Դժբախտ պատահարներից ապահովագրություն գծով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը առաջարկում է`
- Դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրություն
- Անչափահասների դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրություն
Այս ապահովագրության համար ապահովագրական պատահարներ (ռիսկեր) են հանդիսանում`
- դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրվածի աշխատունակության ժամանակավոր կորուստը.
- դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրվածի աշխատունակության մշտական կորուստը, այդ թվում աչքի կամ վերջույթի կորուստը
- մահը.
Ապահովագրությունը կարող է իրականացվել ինչպես վերոնշյալ բոլոր ապահովագրական պատահարներից, այնպես նրանցից յուրաքանչյուրից կամ մի քանիսից:
Թարմացված է՝ November 25, 2021 14:54 pm