Աջակցության (տուրիստական) ապահովագրության պայմանագրերի կնքում բացառապես առցանց (Online) եղանակով

Հարգելի հաճախորդներ, հայտնում ենք, որ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն 2019թ հուլիսի 1-ից անցում է կատարել
«Աջակցության ապահովագրության» (տուրիստական ապահովագրության) դասով ապահովագրական վկայագրերի կնքման առցանց
(online) եղանակին և 2020թ․փետրվարի 20-ից չի կնքում «Աջակցության ապահովագրության» ձեռագիր լրացված թղթային
վկայագրեր։ Ուստի 2020թ․փետրվարի 20-ից հետո, եթե Ձեր հետ կնքվի ձեռագիր լրացված «Աջակցության ապահովագրության»
վկայագիր, խնդրում ենք ներկայացնել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք․
Երևան, Հյուսիսային պողոտա 10 (հեռ.՝ 011 56-04-04, 012 56-04-04)` վկայագրի էլեկտրոնային տարբերակը ստանալու և
հետագա խնդիրներից խուսափելու համար։
Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։

http://armeniainsurance.am/tourism-online/