Ընկերության պատմություն

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Լրիվ անվանումը` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն
Կրճատ անվանումը` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ

«Արմենիա Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն (նախկինում՝ «ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ) ստեղծվել է «Միջազգային Բիզնես Կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ` հայ-ռուսական մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի շրջանակներում 2004թ-ի օգոստոսին` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի հիմնադիր հանդիսացող ՛՛ՌԱՍԿՈ-ԱՐՄԵՆԻԱ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 30.08.2004 թվականին կայացրած որոշմամբ: ՛՛ՌԱՍԿՈ-ԱՐՄԵՆԻԱ՛՛ ՓԲԸ բաժնետերերի և «ՌԵԳԻՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՓԲԸ բաժնետերերի 17.03.2008 թ. կայացած համատեղ ընդհանուր ժողովի որոշմամբ «ՌԱՍԿՈ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն միացման ճանապարհով վերակազմակերպվել է ՛՛ՌԵԳԻՈՆ՛՛ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ ՓԲԸ-ի:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզա (ԱՊՈ 0043) ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից: 2008 թվականի մարտի 11-ին Ընկերությունը վերագրանցվել վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ստանալով ոչ կյանքի ապահովագրության թվով 11 դասերի գծով ԱՊՈ 0002 (0043) լիցենզիան:

12.10.2012թ. ՀՀ կենտրոնական բանկի թիվ 1/1041Ա որոշմամբ Ընկերությունը ՛՛ՌԱՍԿՈ՛՛ Ապահովագրական ՍՊԸ-ից վերանվանվել է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի:

Ներկայումս Ընկերությունն ունի ՀՀ ամբողջ տարածքում գործող լայն գործակալական ցանց:

Թարմացված է՝ October 6, 2020 9:09 am