«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ում կիրառվող կորպորատիվ կառավարման չափանիշները հնարավորություն են տալիս հաշվի առնել ընկերության և հաճախորդների շահերը` դրականորեն ազդելով հետագա զարգացման և սպառողի վստահության մակարդակի աճի վրա:
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն շարունաբար բարեփոխումներ է կատարում կառավարման համակարգում՝ առկա թերությունները և բացթողումները բացահայտելու, այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև կորպորատիվ կառավարման համակարգը կատարելագործելու նպատակով:
Ընկերությունը մեծապես կարևորում է բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտի պահպանման և հետագա ամրապնդմանն ու աշխատանքում ազնվության դրսևորմանն ուղղված քայլերի խթանման շարունակական իրականացումը` դա համարելով Ընկերության արդյունավետ գործունեության իրականացման կարևորագույն նախապայմաններից մեկը:
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն հստակ գիտակցում է իր պատասխաատվությունը հասարակության առջև և իր կառավարման մեջ առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձին համապատասխանող հիմնական սկզբունքներով ՝
- Թափանցիկություն
- Հաշվետվողականություն
- Արդարություն
- Պատասխանատվություն
Ընկերության կառավարման մարմիններն են՝
- Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողով
- Ընկերության Խորհուրդը
- Ընկերության Գլխավոր տնօրենը
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ կառավարման մարմինների միջև Ընկերության կանոնադրությամբ և այլ ներքին իրավական ակտերով հստակ տարանջատված է Ընկերության կառավարման մեջ յուրաքանչյուր մարմնի դերը և սահմանված է նրանց կողմից որոշումների կայացման պատասխանատվությունը։
Թարմացված է՝ March 2, 2022 9:59 am