Առաքելություն և գործունեության նպատակներ

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Առաքելություն

 Ընկերության առաքելությունն է ապահովագրական շուկայում հանդես գալ բարձրորակ ապահովագրական ծառայություններով` իր առջև դնելով դրանք արդյունավետ իրացնելու և սպասարկելու խնդիրը:

 Նշված առաքելությունն իրականացնելու ճանապարհին ձեռք բերելով ազնիվ, կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ բարի համբավ և նախապայմաններ ստեղծելով ընկերության նպատակների իրագործման համար:

Տեսլական

  • Դառնալ առաջատար ապահովագրական ընկերություն՝ ընդլայնելով մեր հաճորդակենտրոն գործունեությունը
  • Լինել Հայաստանի Հանրապետության լավագույն ապահովագրական ընկերությունը՝ առանձնանալով կայունությամբ և հուսալիությամբ
  • Անընդհատ զարգանալ և դառնալ ծառայությունների մատուցման որակի չափանիշ

Ռազմավարական նպատակներ

  • ՀՀ շուկայում դիրքերի ամրապնդում և մասնաբաժնի ավելացում ի հաշիվ մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության բարելավման
  • Շարունակական զարգացում․ բարձրորակ և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցման շնորհիվ բարձրացնել ընկերության հաճախորդակենտրոնությունը՝ շեշտը դնելով բանկային ապահովագրության և թվային վաճառքների ուղիների լայնածավալ զարգացման վրա։ Առավելագույնս բավարարել հասարակության ու տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր և անհատական ապահովագրական պահանջները․
    • Ընդլայնել ընկերության կողմից առաջարկվող ապահովագրատեսակները
    • Բարելավել մատուցվող ապահովագրական ծառայությունների որակը
    • Պարբերաբար հանդես գալ նոր ծառայություններով և ծրագրերով
  • Ստանդարտացում, բիզնես գործընթացների և գործառույթների ավտոմատացում, կազմակերպչական կառուցվածքի օպտիմիզացում
  • Նոր որակյալ կադրերի համալրում և անձնակազմի լոյալության հավատարմության բարձրացում՝ նյութական և ոչ նյութական մոտիվացիայի արդար համակարգի ներդրման և թիմային համախմբվածության ամրապնդման շնորհիվ

 Այս ամենի իրականացման համար ընկերությունն ունի բավարար ռեսուրսներ, կառավարման սկզբունքների առկայություն, լավ աշխատանքային թիմ և դրա հետ կապված մեծ ներուժ:

 Ապահովագրական շուկայում տասնամյա գործունեության արդյունքում կուտակված փորձը և ձեռք բերված բարի համբավը ընկերությանը հնարավորություն կտա հետագա գործունեության ընթացքում ևս առանձնահատուկ դեր խաղալ ապահովագրական շուկայում` առանձնանալով կայունությամբ և հուսալիությամբ։

 

Թարմացված է՝ March 2, 2022 10:08 am