Նշանակալից մասնակիցներ

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-Ի ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

N

Ուղղակի նշանակալից մասնակցի

անվանումը (անունը)

Կանոնադրական կապիտալում մասնակցության չափը

Գործունեության տեսակը (իրավաբանական անձանց համար), կենսագրությունը
(
ֆիզիկական անձանց համար)

  1

«ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

 (պետական գրանցման թիվ 286.110.04868, գրանցման օր 12.02.2003թ., գտնվելու վայրը` ՀՀ, քաղաք Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, թիվ 13,13/1)

1 425 525 000 ( մեկ միլիարդ չորս հարյուր քսանհինգ միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող բաժնեմասը կամ 95,035 %-ը

– այլ կազմակերպություններում մասնակցություն` դրանց կանոնադրական կապիտալներում ներդրումների միջոցով,, 
– իրավաբանական անձանց և գույքային ակտիվների կառավարում,
– ներկայացուցչական և միջնորդական գործունեություն,
– խորհրդատվական ծառայություններ,
– օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեություն:

2

՛՛ԱՐԴՇԻՆԲԱՆԿ՛՛ ՓԲԸ

(պետական գրանցման վկայական թիվ 0394, գրանցման օր 25.02.2003թ., գտնվելու վայրը` ՀՀ, քաղաք Երևան, Գրիգոր Լուսավորիչ 13, ՀՀ, քաղաք Երևան, Գրիգոր Լուսավորիչ 13/1)

74 475 000 (յոթանասունչորս միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող 4,965%-ը

1) ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում
2) առևտրային և սպառողական վարկերի, այդ թվում` հիփոթեքային վարկերի տրամադրում, պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
3) բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ) տրամադրում
4) հաշիվների, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվների բացում և վարում.
5) այլ վճարահաշվարկային ծառայություններ մատուցում
հաճախորդների հաշիվների սպասարկում.
6) արժեթղթերի, թողարկում, գնում (զեղչում), վաճառք և սպասարկում և նման այլ գործառնությունների կատարում.
7) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեության իրականացում.
8) ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցում, կառավարում այլ անձանց արժեթղթերի ու ներդրումների (հավատարմագրային (լիազորագրային)
կառավարում).
9) բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների և հուշադրամների գնում, վաճառք և կառավարում.
10) արտարժույթի գնում և վաճառք (փոխանակում), այդ թվում` դրամի և արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կնքում.
11) ֆինանսական վարձակալության (լիզինգի) իրականացում.
12) թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, արժեթղթերի, փաստաթղթերի և այլ արժեքների ի պահ ընդունում
13) ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվության մատուցում.
14) հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծում և սպասարկում, պարտքերի հետ ստացման գործունեության իրականացում:

Ընկերությունը նպատակահարմար չի համարում հրապարակել Կանոնակարգ 8/03ի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (այդ թվում`մասնակիցների ընդհանուր ժողով հրավիրելուն առնչվող տեղեկատվությունը, շահութաբաժիններ վճարելու մասին որոշումները, ընկերության ղեկավարների ընկերությունից ստացած վարձատրության չափը, ընկերությունից ղեկավարների, մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց Ընկերությունից ստացած փոխառությունների, կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը), քանի որ Ընկերությունը չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում, ներկա պահին ունի երկու փաստացի մասնակից, որոնք պատշաճ կերպով ներկայացված են Ընկերության խորհրդում և կարող են Ընկերությունից ցանկացած պահի ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկություն:

Թարմացված է՝ November 1, 2023 13:40 pm