Իրավաբանական անձ գործակալներ

Իրավաբանական անձ և ԱՁ գործակալներ

Իրավաբանական անձ և ԱՁ գործակալներին տրված լիազորությունները

 «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ կարևորում է  մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող, հաճախորդների որակյալ սպասարկումն ապահովող և վաճառքների ակտիվությունը պահպանելու ունակություններով օժտված ապահովագևական գործակալներից կազմված գործակալական ցանցի առկայությունը:
Ապահովագրական գործակալի մասնագիտությունը ենթադրում է մշտական շփում մարդկանց հետ և վերջիններիս հետ բանակցությունների վարում: Ընկերությունը կարևորում է գործակալի մոտ կոմունիկացիոն ունակությունների առկայությունը, տեղեկատվության հետ աշխատելու, լսելու և համոզելու կարողությունը: Եթե Դուք օժտված եք վերը նշված ունակություններով, նախաձեռնող եք և համառ, ապա ապահովագրական գործակալի աշխատանքը ամենայն հավանականությամբ Ձեզ համար է:
Գործակալի գործունեություն իրականացնելու ցանկություն հայտնած անձանց հետ անց են կացվում դասընթացներ, մինչև մեկ ամիս ժամկետով: Դասընթացները կազմակերպվում են «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի ապահովագրական գործակալների դպրոցում, որն ունի հստակ սահմանված ուսուցման համակարգ, որտեղ գործակալները ձեռք են բերում ընդհանուր գիտելիքներ` կապված ապահովագրական կանոնների, պայմանների, Ընկերությունում իրականացվող ապահովագրական դասերի հետ, ծանոթանում են սակագներին, վաճառքի տեխնոլոգիաններին, հաճախորդների հետ շփվելու նրբություններին և վաճառքի հետ կապված այլ հմտություններին: Դասընթացների ժամանակ մանրամասն կերպով ներկայացվում է ապահովագրական գործակալների կողմից ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) և´ թղթային, և´ առցանց պատրաստման գործընթացը` ըստ ապահովագրության տեսակների (դասերի): Գործակալի խնդիրը այդ գիտելիքները գործնականում ճիշտ և արդյունավետ կիրառելն է: Գործակալը պետք է ունենա ցանկություն, ընդունակություններ և ուսուցման ընթացքում դրսևորի ակտիվություն:
Դասընթացների ավարտից հետո անց է կացվում Գործակալի գիտելիքների ստուգում: ստուգումն անցած Գործակալի հետ, վերջինիս համաձայնության դեպքում, կնքվում է գործակալի պարտավորությունների և լիազորությունների շրջանակը կանոնակարգող գրավոր պայմանագիր: Գործակալը հաշվառվում է ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում և ստանում հաշվառման վկայական:

 

Թարմացված է՝ Ապրիլի 20, 2020 12:41