ԱՊՊԱ հաշվիչ

ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկը իրականացվում է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 24.12.2019թ-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված, 23.12.2021թ-ի թիվ 47–Լ որոշմամբ փոփոխված և ՀՀ ԿԲ 25.01.2022թ-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» թիվ RL 1-001 կանոնի հիման վրա:

ԱՊՊԱ ապահովագրավճարի ներքոնշյալ հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ, իսկ 07.02.2022թ-ից հետո կնվելիք ԱՊՊԱ պայմանագրերի առավել հստակ հաշվարկի համար անհրաժեշտ է անցնել «ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկ և պայմանագրի կնքում» հղումով, լրացնելով պայմանագրի կնքման համար անհրաժեշտ որոշ տվյալներ, ստանալ Ձեր ՏՄ–ի համար տվյալ պահին հաշվարկված ապահովագրավճարի գումարը։


Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով։

Թարմացված է՝ Փետրվարի 7, 2022 00:00