ԱՊՊԱ

appa

Ի՞նչ է ԱՊՊԱ-ն և ում համար է այն պարտադիր 1. ԱՊՊԱ-ով ապահովագրվում է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժած անձին պատճառված անձնական վնասներից  (տուժողի առողջությանը պատճառված վնասներ, տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած եկամուտը, տուժողի մահվան դեպքում ժառանգներին և շահառուներին վճարվող գումար, ուղևորին պատճառված անձնական վնասները` անկախ նրա կարգավիճակից), և գույքին պատճառված վնասներից (տուժողի ավտոմեքենայի վնասվածք, ոչնչացում, կորուստ, ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների վնասվածք, ոչնչացում, կորուստ): 2. Պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.

  • առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.
  • միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.
  • բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ
  • Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

Օրենքով սահմանվել են ապահովագրական ծածկույթի հետևյալ առավելագույն շեմերը` 1) անձնական վնաս` 33.000.000 (երեսուներեք միլիոն) ՀՀ դրամ գումար ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի, 3.300.000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ ըստ յուրաքանչյուր տուժողի, 2) գույքային վնաս` 18.000.000 (տասնութ միլիոն) ՀՀ դրամ գումար յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար, 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ ըստ յուրաքանչյուր տուժողի:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինքնուրույն կարգավորման միջոցով պատահարների դեպքում
ՈՒշադրություն՝ այս գործընթացն իրականացվում է առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության և (կամ) ներկայության:
Համաձայնեցված հայտարարագրով վարորդները կարող են գրանցել հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ բավարարող ավտոպատահարները՝
1. տեղի է ունեցել ապահովագրական պատահար,
2. ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնցից առնվազն մեկը պատահարի պահի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
3. ապահովագրական պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանցից մեկին,
4. ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներից մեկի վարորդն ընդունում է, որ ապահովագրական պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և վարորդների միջև առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,
5. տվյալ ապահովագրական պատահարով տուժողի կամ նրա ավտոմեքենայի վարորդի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում ԱՊՊԱ կանոններով նախատեսված ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը:
Վարորդների գործողությունները
1. Որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանվում է ՃՏՊ-ում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
2. Լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը և ՃՏՊ-ին մասնակից վարորդները ստորագրում են այն,
3.Վարորդներն ազատում են ճանապարհի երթևեկելի մասը,
4. Վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավել տեղեկատվություն հարցնել ձեզանից),
5. Ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո վարորդները իրենց ՏՄ-ներով հեռանում են վթարի վայրից (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությանը դեպքի վայրում սպասելու պարտավորություն վարորդները չունեն):

Համաձայնեցված հայտարարագրով ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։
Այս դեպքում Վարորդներն ապահովագրական պատահարի վայրում պարտավոր են ձեռնարկել հետևյալ գործողությունները՝
1. ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո` 40 րոպեի ընթացքում, տեղեկացնել ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին,
3. կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների համար նախատեսված գործողությունները և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատաս¬խանա¬տու պետական մարմնի կողմից տրված օրինական ցուցումները, իսկ ապահովագրական պատահարը ճանապարհատրանսպորտային պատահար չլինելու դեպքում՝ դրա մասին անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմնին և մինչև վերջինի ներկայացուցիչների ժամանումը չտեղաշարժել պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները և պատահարի հետ կապ ունեցող այլ առարկաներն և գույքը,
4. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
5. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց ապահովագրական ընկերության համաձայնության,
6. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
7. մինչև պատահարում ներգրավված Ավտոտրանս¬պորտա¬յին միջոցի կամ ապահովագրա¬կան պատահարի արդյունքում վնասված այլ գույքի գծով հատուցում վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելը չիրականացնել այդ Ավտոտրանսպորտային միջոցի կամ գույքի վերանորոգման կամ ապամոնտաժման աշխատանքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ կամ իրավասու պետական մարմինների ցուցումով։

Երաշխավորման ֆոնդն ՛՛ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՛՛ ՀՀ օրենքի (Այսուհետ՝ ԱՊՊԱ մասին Օրենք) համաձայն ստեղծված ֆոնդ է, որը կառավարվում է “Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի” (այսուհետ` Բյուրո) կողմից և, որի նպատակն է` օրենքով սահանված դեպքերում հատուցել տուժած անձանց պատճառված վնասները Երաշխավորման ֆոնդի հաշվին: Բացառությամբ 3-կետով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները ԱՊՊԱ մասին Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և ԱՊՊԱ մասին Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե՝ 1) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները. 2) վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր. 3) վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ. 4) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա սույն օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը. 5) առկա են սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր Բյուրոն մերժում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝ 1) բացակայում են կամ վերացել են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերը. 2) վնասը պատճառվել է սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր ապահովագրման ոչ ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից. 3) վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով. 4) վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում. 5) վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ. 6) վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով. 7) վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին. 8) վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին. 9) ապահովագրական հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից. 10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ սակագները ազատականացվել են։
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը ԱՊՊԱ անհատական գնագոյացումը մոդելավորվել է ՀՀ ԱՊՊԱ շուկայի 3 տարիների ընդհանրական ցուցանիշներից (վիճակագրությունից) ելնելով, ընդ որում որպես ռիսկային գործոններ օգտագործվել են անթերի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ունեցող ցուցանիշները։ ՀՀ գրանցված տրանսպորտային միջոցների (ՏՄ) և չգրանցված ՏՄ-ների համար սահմանվել են գնագոյացման առանձին մոդելներ, ինչպես նաև առանձնացվել են վաճառքի երկու ուղղություն, որոնց համար սահմանվել են առանձին գներ՝ ծախսերի բեռնվածության տարբեր ծավալից ելնելով։
2023թ-ի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնելու ԱՊՊԱ ապահովագրավճարների նոր հաշվարկ, որտեղ հիմնական փոփոխությունը վերաբերվում է առանձին խմբերի ռիսկայնության գործակիցներին, որոնք արդյունք են ազատականացման արդյունքում ձևավորված վիճակագրության։
2023թ-ի մայիսի 24-ից ԱՊՊԱ գնագոյացման մոդելը կրկին փոփոխվելու է, որի նպատակը շահագործման ինտենսիվության գործոնը որպես բազիս վերցնելով՝ ստանալ այնպիսի ազդեցության գործոններ, որոնց կիրառությամբ և ճշգրիտ վիճակագրական տվյալների հիման վրա, ունենալ արդարացի անհատական գնագոյացում։
ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկի մոդելում որպես ռիսկայնության գործակիցներ վերցվել են.

  • կիրառելի մինչև 24 մայիսի 2024թ․
    1. ՏՄ մակնիշ
    2. ՏՄ թողարկման տարեթիվ
    3. ՏՄ ձիաուժ
    4. ՏՄ տեսակ (մարդատար, բեռնատար և այլն)
    5. Ապահովադրի տիպ (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ)
    6. Ապահովադրի գրանցման վայր
  • կիրառելի 24 մայիսի 2024թ-ից հետո
    1. ՏՄ մակնիշ
    2. ՏՄ մոդել
    3. ՏՄ թողարկման տարեթիվ
    4. ՏՄ տեսակ (մարդատար, բեռնատար և այլն)
    5. Ապահովադրի տիպ (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ)
    6. Ապահովադրի գրանցման վայր
    7. ՏՄ շահագործման ինտենսիվություն
ՀՀ գրանցված ՏՄ-ների համար ստացվել են շուկային առաջարկվող ներքոնշյալ բազային սակագները, որը իրենից ենթադրում է 1 տարի ժամկետով կնքված 10 Բոնուս-Մալուս (ԲՄ) դաս ունեցող ապահովադիրների մեկ տրանսպորտային միջոցի համար առաջարկվող գները.

  • կիրառելի մինչև 24 մայիսի 2024թ․

    Առցանց վաճառք, Կորպորատիվ վաճառք Գրասենյակային և գործակալական վաճառք
    Նվազագույն Բազային Առավելագույն Նվազագույն Բազային Առավելագույն
    32,000 40,000 80,000 37,000 41,000 94,000
  • կիրառելի 24 մայիսի 2024թ-ից հետո

    Նվազագույն Բազային Առավելագույն
    17,000 41,000 102,500

ՀՀ տարածքում չգրանցված ՏՄ-ների համար ԱՊՊԱ սակագինը հաշվարկելիս (օտարերկրյա համարանիշներով, տրանզիտ համարանիշներով և այլն) հաշվի չի առնվի ՏՄ որևէ չափանիշ կամ ապահովադրի առանձին առանձնահատկություն և կսահմանվի ապահովագրության ժամկետից կապված միասնական ապահովագրավճար՝ հետևյալ գումարներով.

  • 10 օր ժամկետով – 4,000 ՀՀ դրամ
  • 15 օր ժամկետով – 6,000 ՀՀ դրամ
  • 31 օր ժամկետով – 8,000 ՀՀ դրամ
  • 62 օր ժամկետով – 10,000 ՀՀ դրամ
  • 92 օր ժամկետով – 14,000 ՀՀ դրամ
  • 183 օր ժամկետով – 23,000 ՀՀ դրամ
  • 365 օր ժամկետով – 41,000 ՀՀ դրամ
Մեկ տարուց պակաս կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ժամկետից կախված՝ կիրառվում են հետևյալ ժամկետային գործակիցները:
Ապահովագրավճարի հաշվարկման ժամանակ կիրառվում են Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված Բոնուս-Մալուս դասի գործակիցները։
Իրավաբանական անձ ապահովադիրների դեպքում ապահովագրավճարը վճարվում է միանվագ կամ տարաժամկետ, իսկ Ֆիզիկական անձ ապահովադիրների դեպքում՝ միանվագ, պայմանագրի կնքման պահին։

Տարաժամկետ վճարման դեպքում ապահովագրավճարը կարող է վճարվել կիսամյակային, եռամսյակային, կամ Ապահովագրողի ու Ապահովադրի պայմանավորվածությամբ այլ պարբերականությամբ։

Ապահովագրական հատուցման որոշումներում հնարավոր է բողոքարկել երկու առարկա՝ գնահատված վնասի չափը և մեղավորությունը։ Ապահովագրական հատուցման որոշումը կարող է բողոքարկվել, պայմանագրում կամ դիմումում նշված էլեկտրոնային հասցեին, ապահովագրական ընկերությունից հատուցման որոշման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում։
Հատուցման որոշումները ստանում են պատահարի բոլոր կողմերը՝ ներգրավված մեքենաների սեփականատերերը և վերջիններիս ապահովագրական ընկերությունները, և կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի բողոքարկել որոշումը։
Գոյություն ունի բողոքարկման 2 ձև՝ Լրացուցիչ փորձաքննության նշանակում և Կրկնակի փորձաքննության նշանակում։

  1. Լրացուցիչ փորձաքննությունը հնարավոր է նշանակել որոշման ծանուցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովագրական ընկերությանը ուղարկելով Լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դիմում։ Այս փորձաքննությունը իրականացնում է հենց ապահովագրական ընկերությունը՝ անվճար հիմունքներով։ Լրացուցիչ փորձաքննության դիմումի ձևը անհրաժեշտ է ներբեռնել, լրացնել և ուղարկել ընկերության էլ հասցեին։ Դիմումի ստացումից հետո 3 աշխատանքային օրվա մեջ ապահովագրական ընկերությունը պարտավոր է քննել և փորձաքննության արդյունքները որոշման ձևով նորից ծանուցել բոլոր կողմերին։ Բողոքարկման արդյունքում ապահովագրական ընկերության որոշումը կարող է կամ փոխվել, կամ մնալ անփոփոխ։
  2. Կրկնակի փորձաքննությունը հնարավոր է նշանակել որոշման ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ կրկին դիմելով ծանուցումն ուղարկած ապահովագրական ընկերությանը։ Սակայն այս դեպքում փորձաքննությունը իրականացնում է արդեն Ավտոապահովագրողների Բյուրոն՝ վճարովի հիմունքներով։ Այսինքն, բողոքարկման ցանկության դեպքում ապահովագրական հատուցման որոշումը բողոքարկող անձը լրացնում է Կրկնակի փորձաքննության նշանակման դիմումը, կատարում դրա համար վճարում «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470100507450000 բանկային հաշվեհամարին , և դիմումի ու վճարման անդորրագրի հետ միասին ուղարկում ապահովագրական ընկերությանը։ Ապահովագրական ընկերությունը փաթեթը ստանալուց հետո այն փոխանցում է Բյուրոյին՝ բողոքարկմանը ընթացք տալու համար։
    Կրկնակի փորձաքննության իրականացման ժամկետների և գնացուցակի հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Վերոնշյալ երկու բողոքարկման տարբերակներից որևէ մեկով չգոհանալու դեպքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են որոշման վերջնական ծանուցումից հետո 6 ամսվա ընթացքում դիմել Ֆինանսական համակարգի հաշտարար, իսկ իրավաբանական անձինքն՝ որոշումը բողոքարկել դատական կարգով։



«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի ԱՊՊԱ պայմանագիր կարելի է ձեռք բերել`

  • Ընկերության գլխամասային գրասենյակից
  • Ամբողջ ՀՀ տարածքում գործող ապահովագրական գործակալներից
  • Գործընկեր բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մոբայլ հավելվածների միջոցով` 15% ցածր ապահովագրավճարով
  • Վճարային տերմինալների միջոցով` 15% ցածր ապահովագրավճարով
  • Առցանց՝ 15% ցածր ապահովագրավճարով
ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ Պայամանագրի կնքման համար ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկ
ԱՊՊԱ ձևաթղթեր
ԱՊՊԱ սակագներ
Բոնուս–մալուս համակարգ
Համագործակցող վերանորոգող կազմակերպություններ
ԱՊՊԱ կրկնակի փորձաքննությունների կազմակերպման կարգը և ժամկետները

ԱՊՊԱ ապահովագրական հատուցումների կարգավորման գործընթացում նախատեսված ձևաթղթեր.

Համաձայնեցված հայտարարագիր
Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում
Լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում
Կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում
Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմում
Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում
Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում
Վնասված գույքի առանձնացված գնահատում իրականացնելու վերաբերյալ դիմում
Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ
Ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում
Ապահովագրական պատմությունը և(կամ) բոնուս-մալուս դասի հաշվարկը բողոքարկելու վերաբերյալ դիմում

Թարմացված է՝ Սեպտեմբերի 17, 2024 14:11