2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ սակագները ազատականացվում են՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը սահմանել ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկման տարբերակված մոդելներ: Դա նշանակում է, որ մինչ այդ գործող համակարգը, որի ժամանակ ապահովագրական ընկերությունները առաջարկում էին միասնական/միատիպ գին, ապա դրանից հետո կառաջարկեն տարբերվող գներ՝ կախված յուրաքանչյուր ընկերության կողմից մշակված ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունից։
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը ԱՊՊԱ անհատական գնագոյացումը մոդելավորվել է ՀՀ ԱՊՊԱ շուկայի 3 տարիների ընդհանրական ցուցանիշներից (վիճակագրությունից) ելնելով, ընդ որում որպես ռիսկային գործոններ օգտագործվել են անթերի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ունեցող ցուցանիշները։ ՀՀ գրանցված տրանսպորտային միջոցների (ՏՄ) և չգրանցված ՏՄ-ների համար սահմանվել են գնագոյացման առանձին մոդելներ, ինչպես նաև առանձնացվել են վաճառքի երկու ուղղություն, որոնց համար սահմանվել են առանձին գներ՝ ծախսերի բեռնվածության տարբեր ծավալից ելնելով։
ՀՀ գրանցված ՏՄ-ների համար ստացվել են շուկային առաջարկվող ներքոնշյալ բազային սակագները, որը իրենից ենթադրում է 1 տարի ժամկետով կնքված 10 Բոնուս-Մալուս (ԲՄ) դաս ունեցող ապահովադիրների մեկ տրանսպորտային միջոցի համար առաջարկվող գները.
Առցանց վաճառք, Կորպորատիվ վաճառք | Գրասենյակային և գործակալական վաճառք | ||||
Նվազագույն | Բազային | Առավելագույն | Նվազագույն | Բազային | Առավելագույն |
32,000 | 40,000 | 80,000 | 37,000 | 41,000 | 94,000 |
Ստացված ապահովագրավճարի վրա կիրառվելու է Բոնուս-Մալուս դասերի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված գործող գործակիցներն և մեկ տարուց պակաս կնքվող պայմանագրերի համար՝ ժամկետային գործակիցները։
ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկի մոդելում որպես ռիսկայնության գործակիցներ վերցվել են՝
- ՏՄ մոդել
- ՏՄ թողարկման տարեթիվ
- ՏՄ ձիաուժ
- ՏՄ տեսակ (մարդատար, բեռնատար և այլն)
- Ապահովադրի տիպ (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ)
- Ապահովադրի գրանցման վայր
ՀՀ տարածքում չգրանցված ՏՄ-ների համար ԱՊՊԱ սակագինը հաշվարկելիս (օտարերկրյա համարանիշներով, տրանզիտ համարանիշներով և այլն) հաշվի չի առնվի ՏՄ որևէ չափանիշ կամ ապահովադրի առանձին առանձնահատկություն և կսահմանվի ապահովագրության ժամկետից կապված միասնական ապահովագրավճար՝ հետևյալ գումարներով.
- 15 օր ժամկետով – 6,000 ՀՀ դրամ
- 30 օր ժամկետով – 10,000 ՀՀ դրամ
- 90 օր ժամկետով – 20,000 ՀՀ դրամ
- 180 օր ժամկետով – 30,000 ՀՀ դրամ
- 365 օր ժամկետով – 50,000 ՀՀ դրամ
Ստացված ապահովագրավճարի վրա կիրառվելու է Բոնուս-Մալուս դասերի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված գործող գործակիցներն։
2023թ-ի ապրիլի 1-ից հետո կնքվող պայմանագրերի ապահովագրավճարի հաշվարկը կարող եք իրականացնել «ԱՊՊԱ հաշվիչի» միջոցով։
Թարմացված է՝ March 27, 2023 23:01 pm