2023թ-ի ապրլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվեց ապահովագրավճարների հաշվարկի անհատականացված մոդելի համակարգը, որը ըստ էության ազատականացրեց ԱՊՊԱ շուկան և ապահովագրական ընկերությունները արդար գնի ձևավորման համար, բացի վիճակագրական տվյալներից, պետք է հաշվի առնեն նաև շուկայի մրցակցային առանձնահատկությունները։ Ելնելով վերոգրյալից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունը նորից վերանայել է իր գնային քաղաքականությունը և արդեն փոփոխված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելը, որը հավանության է արժանացել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, ուժի մեջ է մտնելու սույն թվականի 2024թ-ի նոյեմբերի 12-ից։
Փոփոխությունների են ենթարկվել տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկայնության գործակիցները՝ կախված վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկված վնասաբերության ցուցանիշներից։ Ընդ որում պետք է նշենք, որ փոփոխությունների արդյունքում Ընկերության կողմից բազային ԲՄ դասի համար առաջարկվող նվազագույն և առավելագույն ապահովագրավճարները նվազել են, համապատասխանաբար կազմելով 15,000 և 89,000 ՀՀ Դրամ, նախկինում գործող 17,000 և 102,500 ՀՀ դրամի փոխարեն։
Ընդ որում պետք է շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։
2024թ-ի նոյեմբերի 12-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։