ԱՊՊԱ ապահովագրավճաների ազատականացում

ԱՊՊԱ ազատականացում

2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ սակագները ազատականացվում են՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը սահմանել ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկման տարբերակված մոդելներ: Դա նշանակում է, որ մինչ այդ գործող համակարգը, որի ժամանակ ապահովագրական ընկերությունները առաջարկում էին միասնական/միատիպ գին, ապա դրանից հետո կառաջարկեն տարբերվող գներ՝ կախված յուրաքանչյուր ընկերության կողմից մշակված ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունից։
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը ԱՊՊԱ անհատական գնագոյացումը մոդելավորվել է ՀՀ ԱՊՊԱ շուկայի 3 տարիների ընդհանրական ցուցանիշներից (վիճակագրությունից) ելնելով, ընդ որում որպես ռիսկային գործոններ օգտագործվել են անթերի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ունեցող ցուցանիշները։ ՀՀ գրանցված տրանսպորտային միջոցների (ՏՄ) և չգրանցված ՏՄ-ների համար սահմանվել են գնագոյացման առանձին մոդելներ, ինչպես նաև առանձնացվել են վաճառքի երկու ուղղություն, որոնց համար սահմանվել են առանձին գներ՝ ծախսերի բեռնվածության տարբեր ծավալից ելնելով։
ՀՀ գրանցված ՏՄ-ների համար ստացվել են շուկային առաջարկվող ներքոնշյալ բազային սակագները, որը իրենից ենթադրում է 1 տարի ժամկետով կնքված 10 Բոնուս-Մալուս (ԲՄ) դաս ունեցող ապահովադիրների մեկ տրանսպորտային միջոցի համար առաջարկվող գները.

Առցանց վաճառք, Կորպորատիվ վաճառք Գրասենյակային և գործակալական վաճառք
Նվազագույն Բազային Առավելագույն Նվազագույն Բազային Առավելագույն
32,000 40,000 80,000 37,000 41,000 94,000

Ստացված ապահովագրավճարի վրա կիրառվելու է Բոնուս-Մալուս դասերի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված գործող գործակիցներն և մեկ տարուց պակաս կնքվող պայմանագրերի համար՝ ժամկետային գործակիցները։

ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկի մոդելում որպես ռիսկայնության գործակիցներ վերցվել են՝

  • ՏՄ մոդել
  • ՏՄ թողարկման տարեթիվ
  • ՏՄ ձիաուժ
  • ՏՄ տեսակ (մարդատար, բեռնատար և այլն)
  • Ապահովադրի տիպ (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ)
  • Ապահովադրի գրանցման վայր

ՀՀ տարածքում չգրանցված ՏՄ-ների համար ԱՊՊԱ սակագինը հաշվարկելիս (օտարերկրյա համարանիշներով, տրանզիտ համարանիշներով և այլն) հաշվի չի առնվի ՏՄ որևէ չափանիշ կամ ապահովադրի առանձին առանձնահատկություն և կսահմանվի ապահովագրության ժամկետից կապված միասնական ապահովագրավճար՝ հետևյալ գումարներով.

  • 15 օր ժամկետով – 6,000 ՀՀ դրամ
  • 30 օր ժամկետով – 10,000 ՀՀ դրամ
  • 90 օր ժամկետով – 20,000 ՀՀ դրամ
  • 180 օր ժամկետով – 30,000 ՀՀ դրամ
  • 365 օր ժամկետով – 50,000 ՀՀ դրամ

Ստացված ապահովագրավճարի վրա կիրառվելու է Բոնուս-Մալուս դասերի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված գործող գործակիցներն։

2023թ-ի ապրիլի 1-ից հետո կնքվող պայմանագրերի ապահովագրավճարի հաշվարկը կարող եք իրականացնել «ԱՊՊԱ հաշվիչի» միջոցով։

Թարմացված է՝ Մարտի 27, 2023 23:01