ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍԸ ԵՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՈւՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ArmSwisBank Cooperation

Թարմացված է՝ July 9, 2024 11:31 am

Արմենիա Ինշուրանսը և ԱրմՍվիսԲանկը Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Արմենիա Ինշուրանսի և ԱրմՍվիսԲանկի համատեղ համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու Լիզինգի կանխավճարի կամավոր ապահովագրությունից:
Այս համագործակցության շրջանակներում հաճախորդները Լիզինգի առարկայի ձեռքբերման գումարի մինչև 20% կանխավճարի վճարման փոխարեն կարող են կնքել ապահովագրության պայմանագիր:
Պայմանագիրը կնքվում է մինչև 1 տարի ժամկետով՝ տարեկան վերակնքելու պայմանով, մինչև Լիզինգի ժամկետի ավարտը: Ապահովագրավճարը կկազմի 4% Լիզինգի կանխավճարի (ապահովագրական գումարի) նկատմամբ:
Այս գործիքը առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում տնտեսվարողների համար դրամական միջոցների կառավարման և Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման հասանելիության առումով:

ԱրմՍվիսԲանկը տրամադրում է լիզինգ ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» շրջանակներում, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։
Ավելի մանրամասն` այստեղ։