Նորություններ

ԱՊՊԱ ապահովագրավճաների մոդելի 4-րդ փոփոխություն

2025թ-ի ապրլի 11-ից ուժի մեջ է մտնելու ԱՊՊԱ անհատական գնագոյացման նոր մոդելը, որը հավանության է արժանացել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից։
Փոփոխությունների են ենթարկվել տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկայնության գործակիցները՝ կախված վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկված վնասաբերության ցուցանիշներից։ Փոփոխությունների արդյունքում Ընկերության կողմից բազային ԲՄ դասի համար առաջարկվող նվազագույն և առավելագույն ապահովագրավճարները կազմելու են համապատասխանաբար 15,000 և 102,500 ՀՀ դրամ։

Ընդ որում պետք է շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

2025թ-ի ապրիլի 11-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ ապահովագրավճաների մոդելի փոփոխություն

2023թ-ի ապրլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվեց ապահովագրավճարների հաշվարկի անհատականացված մոդելի համակարգը, որը ըստ էության ազատականացրեց ԱՊՊԱ շուկան և ապահովագրական ընկերությունները արդար գնի ձևավորման համար, բացի վիճակագրական տվյալներից, պետք է հաշվի առնեն նաև շուկայի մրցակցային առանձնահատկությունները։ Ելնելով վերոգրյալից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունը նորից վերանայել է իր գնային քաղաքականությունը և արդեն փոփոխված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելը, որը հավանության է արժանացել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, ուժի մեջ է մտնելու սույն թվականի 2024թ-ի նոյեմբերի 12-ից։
Փոփոխությունների են ենթարկվել տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկայնության գործակիցները՝ կախված վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկված վնասաբերության ցուցանիշներից։ Ընդ որում պետք է նշենք, որ փոփոխությունների արդյունքում Ընկերության կողմից բազային ԲՄ դասի համար առաջարկվող նվազագույն և առավելագույն ապահովագրավճարները նվազել են, համապատասխանաբար կազմելով 15,000 և 89,000 ՀՀ Դրամ, նախկինում գործող 17,000 և 102,500 ՀՀ դրամի փոխարեն։

Ընդ որում պետք է շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

2024թ-ի նոյեմբերի 12-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։

cmtpl-anouncement

Նոր փոփոխություններ ԱՊՊԱ պայմաններում

2024թ․ սեպտեմբերի 18-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։

Կանոններում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝

  1. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներից խուսափել Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերում փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը սահմանվել է 400․000 ՀՀ դրամ գործող 200.000 ՀՀ դրամի փոխարեն։
    Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում ապահովագրողների համար սահմանվել է պարտավորություն՝ ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձին հեռախոսային խոսակցության ընթացքում մատչելի եղանակով ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձանց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։
  2. Կանոններով սահմանվել է, որ ապահովագրողներն իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց էլեկտրոնային եղանակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում պետք է հրապարակեն ԱՊՊԱ ոլորտում ներկայացված բողոքների և (կամ) գործարար վարվելակերպի, սպառողների սպասարկման որակը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ կիսամյակային վիճակագրություն՝ Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված ձևաչափով։
  3. Կանոնների համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնի կողմից ԱՄՄՊ-ում պատահարը գրանցելիս Ելակետ 1-ում և Ելակետ 2-ում պարունակող տվյալները ԱՄՄՊ-ում չմուտքագրվելու դեպքում ներբեռնված համապատասխան փաստաթղթերի հիման վրա դրանք պետք է մուտքագրվեն համապատասխան ԴՍԱ-ի կողմից։ Նման կարգավորման պայմաններում այն դեպքում, երբ Ելակետ 1-ում «մեղավոր չեմ» կամ «մեղավոր եմ» նշումը կատարվում է մեկից ավելի վարորդի կողմից համապատասխան ապահովագրական ընկերություններն սպասում են, որպեսզի մուտքագրման պարտավորությունը կատարվի մյուսների կողմից։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով հստակեցվել է այն ընկերությանը, ով ցանկացած դեպքում կրելու է այդ պարտավորությունը՝ սահմանելով պարզ կանոն, որ այդպիսին է համարվում Ելակետ 1-ում որպես «ՏՄ 1» նշված ավտոտրանսպորտային միջոցի գծով ԱՊՊԱ պայմանագիր կնքած ՊԿԱ-ին, իսկ այդ ավտոմեքենան ապահովագրված չլինելու դեպքում՝ այն ՊԿԱ-ին, որի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցին Ելակետ 1-ում տրված հերթական համարն ամենափոքրն է գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մյուս Ավտոտրանսպորտային միջոցներին տրված հերթական համարների համեմատ։ Այսպիսի լուծումը թույլ կտա նաև ԱՄՄՊ համակարգում տալ համապատասխան ծրագրային լուծում՝ ազատելով ապահովագրական ընկերություններին նման պարտավորության կրող լինելու հանգամանքը յուրաքանչյուր անգամ ստուգելու անհրաժեշտությունից։
  4. Կանոններով փոխվել է տուժողի հուղարկավորության ծախսերը կատարած անձի նույնականացման մեխանիզմը և որպես այդպիսին սահմանվել է քրեական գործով տուժող ճանաչված անձը։
  5. Առողջապահության նախարարի հրամանի համաձայն հանվել է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման ձևը (Ձև 0001) լրացնելու և տրամադրելու պահանջը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից նույնպես հանվել է նշված փաստաթուղթը ներկայացնելու պահանջը։
  6. Կանոններով հստակեցվել է, որ ամբուլատոր բուժօգնության որոշ ծառայություններից օգտվելու առավելագույն գումարի և ժամկետի սահմանափակումները կիրառվում են միայն մինչև ստացիոնար բուժօգնությունը տրամադրված ամբուլատոր բուժօգնության նկատմամբ, իսկ ստացիոնար բուժօգնությունից հետո սահմանափակումներ առկա չեն։
  7. Ապահովագրական ընկերությունների կողմից մերժման դեպքերի գծով անիմաստ հատուցման գործընթաց չիրականացնելու նպատակով՝ ապահովագրական հատուցման մերժման հիմքերում ներառվել են նաև Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտադիր ապահովագրման պահանջից բացառությունները։

    Կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ։

2024թ-ի ֆինանսական տարվա արտաքին աուդիտի անցկացման մրցույթի հրապարակային հայտարարություն

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն 2024 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կցված ֆայլում։

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍԸ ԵՎ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀՈւՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ArmSwisBank Cooperation

Թարմացված է՝ July 9, 2024 11:31 am

Արմենիա Ինշուրանսը և ԱրմՍվիսԲանկը Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Արմենիա Ինշուրանսի և ԱրմՍվիսԲանկի համատեղ համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու Լիզինգի կանխավճարի կամավոր ապահովագրությունից:
Այս համագործակցության շրջանակներում հաճախորդները Լիզինգի առարկայի ձեռքբերման գումարի մինչև 20% կանխավճարի վճարման փոխարեն կարող են կնքել ապահովագրության պայմանագիր:
Պայմանագիրը կնքվում է մինչև 1 տարի ժամկետով՝ տարեկան վերակնքելու պայմանով, մինչև Լիզինգի ժամկետի ավարտը: Ապահովագրավճարը կկազմի 4% Լիզինգի կանխավճարի (ապահովագրական գումարի) նկատմամբ:
Այս գործիքը առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում տնտեսվարողների համար դրամական միջոցների կառավարման և Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման հասանելիության առումով:

ԱրմՍվիսԲանկը տրամադրում է լիզինգ ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» շրջանակներում, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։
Ավելի մանրամասն` այստեղ։

ԱՊՊԱ ապահովագրավճաների մոդելի փոփոխություն

2023թ-ի ապրլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվեց ապահովագրավճարների հաշվարկի անհատականացված մոդելի համակարգը, որը ըստ էության ազատականացրեց ԱՊՊԱ շուկան և ապահովագրական ընկերությունները արդար գնի ձևավորման համար, բացի վիճակագրական տվյալներից, պետք է հաշվի առնեն նաև շուկայի մրցակցային առանձնահատկությունները։ Ելնելով վերոգրյալից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունը նորից վերանայել է իր գնային քաղաքականությունը և արդեն փոփոխված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելը, որը հավանության է արժանացել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, ուժի մեջ է մտնելու սույն թվականի մայիսի 24-ից։
Փոփոխությունների հետևանքով վերաձևակերպվել են գնագոյացման վրա ազդեցության գործոնները, որը հնարավորություն է տվել ստանալ գների անհատականացման ավելի արդարացի մոդել։ Մասնավորապես, մոդելը կառուցվել է ՏՄ-ների շահագործման ինտենսիվության գործոնը որպես բազիս վերցնելով՝ պահպանելով վիճակագրական ճշգրիտ տվյալների ստացման համար հնարավոր ազդեցության գործոնների առանձնացումը։ Ներկայացվող մոդելում հանվել է ՏՄ ձիաուժերի գործոնը և ավելացվել է ՏՄ մակնիշների համար որոշակի մոդելների ազդեցության գործոնը (օրինակ Nissan մակնիշի մեքենաների համար առանձնացվել են թվով 35 մոդելներ, որոնց վթարունակության աստիճանը գնահատվել է 0,95 – 1,15 գործակիցների միջակայքում, ընդ որում ամենացածրը Nissan X-Trail մոդելի համար, իսկ ամենաբարձրը Nissan Sunny մոդելի համար), որը ըստ էության ավելի հնարավոր է դարձնում ապահովադիրների անհատականացումը և օգնում ավելի ճիշտ ստանալ վերջիններիս վթարունակության աստիճանը։

Ընդ որում պետք է շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

Գործող և մայիսի 24-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 12:30-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը:

ԱՊՊԱ ապահովագրավճաների մոդելի փոփոխություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն հավանություն է տվել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության կողմից ներկայացված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելում փոփոխություններ իրականացնելուն, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի դեկտեմբերի 1-ից։ Ըստ էության մոդելում փոփոխությունները վերաբերվել են արդեն իսկ հաստատված ռիսկային գործոնների շրջանակներում սույն թվականի ապրիլի 1-ից գործող ԱՊՊԱ ապահովագրավճարների վիճակագրության հետևանքով ստացված արդյունքներին, որոնց հետևանքով կարգավորվել են ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկային գործակիցները, իսկ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների համար՝ ձևավորվել նոր ժամկետային սակագնային խմբեր և վերանայվել նախկինում գործող խմբերի ապահովագրավճարները։ Ստացված ապահովագրավճարներով Ընկերության ներկա ապահովագրական պորտֆելը վերահաշվարկելու արդյունքում, հավաքագրվող ապահովագրավճարների գումարը նվազել է շուրջ 2%-ով, որը արդյունք է նախկինում առկա ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների ռիսկային խմբերի գործակիցների որոշակի համահարթեցման և ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների ապահովագրավճարների նվազեցման։ Մասնավորապես, նախկինում ՀՀ-ում գրանցված անձնական տիրապետման տրանսպորտային միջոցների ռիսկայնության գործակիցների միջակայքը փոփոխվել է և ներկա 0,8 – 2 նիշերի փոխարեն սահմանվել 0,8 – 1,5, իսկ օրինակ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների (ներառյալ վրացական պետհամարանիշներով) տարեկան ապահովագրությունը դարձել է 41,000 ՀՀ դրամ՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։

Առանձնահատուկ շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

Գործող և դեկտեմբերի 1-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։

2023 թ-ի ֆինանսական տարվա արտաքին աուդիտի անցկացման մրցույթի հրապարակային հայտարարություն

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն 2023 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ):
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կցված ֆայլում։