Նորություններ

cmtpl-anouncement

Հանդիպում-քննարկում

📢 «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն բոլոր Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց հրավիրում է հանդիպման, որի ընթացքում կքննարկվի 2023 թվականին նախատեսվող ԱՊՊԱ սակագների ազատականացման հետ կապված փոփոխությունները։

📌Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:15-ին ընկերության գրասենյակում

📍 Հասցե՝ Վարդանանց 16

✅ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 03.11.2022-ը՝ ժամը 16:00-ն՝ հայտն ուղարկելով info@armeniainsurance.am էլ. հասցեին կամ նամակն ուղարկելով ընկերության ֆեյսբուքյան էջին։

TaxService

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ՍՊ ընկերությունը ստացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ին տրվել է ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։
Հավաստագիրը պաշտոնական հավաստումն է առ այն, որ․
✅ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվետվությունները։
✅ Կատարել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները և չի ունեցել հարկային օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավախախտում։
✅Ընկերությունը չունի անվճարունակության խնդիր, ինչը առաջին գրավականն է Ընկերության կայուն առաջընթացի գնահատման գործընթացում։
✅ Ընկերությունը ունի համարժեք որակի և արդյունավետություն ապահովող ֆինանսական հմուտ մասնագիտական թիմ:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը գործարար համբավի բնութագրիչ է, որը գործընկերների մոտ բարձրացնում է հարկ վճարողի նկատմամբ վստահությունը ։
Պետության առաջ պարտավորությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը կարևոր է մեր երկրի զարգացման համար։

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2022 թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2021 թվականի ապրիլի 30-ին ժամը 17:00-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը

Օգտվեք Արմենիա Ինշուրանսի հեռահար սպասարկման ծառայություններից՝ խնայելով Ձեր ժամանակը և առողջությունը

Սիրելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված Արտակարգ դրությունը և Արմենիա ինշուրանս ապահովագրական ՍՊ ընկերության ունեցած սոցիալական պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ, Ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի, որի շրջանակներում մեր աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը իրականացնել տանից՝ հեռահար սպասարկմամբ:

Ըստ այդմ.
1. ԱՊՊԱ պայմանգիր կնքելու համար, պետք է անցնել նշված հղումներից որևէ մեկով՝
https://aswa.am/self-signing/…
✔ ինչպես նաև Ardshinbank CJSC-ի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով՝ https://bit.ly/2Lvjeys

2.ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում պետք է զանգահարել 011 56 04 04 և 012 56 04 04 հեռախոսահամարներով և տեղեկացնել պատահարի մասին:

3. ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում՝ գույքային վնասների հատուցում ստանալու համար, անհրաժեշտ է զանգահարել 011 56 04 04 և 012 56 04 04 հեռախոսահամարներով և ուղարկել ստորև նշված փաստաթղթերը Viber-ին՝+374 41 56 04 04 :

✔ Մինչև 100. 000 Դրամ գույքային վնասների դեպքում պահանջվող նվազագույն փաստաթղթերն են
▪Անձը հաստատող փաստաթուղթ,
▪ Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
▪ Համաձայնեցված հայատարարագիր,
▪ Ավտոմեքենայի լուսանկարները՝ առնվազն
երեք (3) դիրքային լուսանկարներ ( որոնք պետք է արտացոլեն երկու ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները),
▪ Նշել Էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար,
▪ Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

Նշված ավտոպատահարները կարող եք գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով: Հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից:

✔ 100.000 Դրամ և ավել գույքային վնասների դեպքում պատահարը տեղի ունենալուց առնվազն երեք աշխատանքային օր հետո ( այլապես դիմումը կարող է չընդունվել ), պետք է ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
▪ Անձը հաստատող փաստաթուղթ,
▪ Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
▪ Նշել Էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար,
▪ Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

4. ԱՊՊԱ պայմանագրերի դադարեցման դեպքում պետք է զանգահարել 011 56 04 04 և 012 56 04 04 հեռախոսահամարներով և ուղարկել ստորև նշված փաստաթղթերը service@armeniainsurance.am՝ էլեկտրոնային հասցեին, և կամ Viber-ին՝+374 41 56 04 04 :
▪Անձը հաստատող փաստաթուղթ,
▪Դադարեցման համապատասխան հիմքը հավաստող փաստաթուղթ,
▪Նշել հեռախոսահամար և հաշվեհամար՝ վերադարձվող ապահովագրավճարը ստանալու համար, վերջինիս բացակայության դեպքում գումարը կարող եք ստանալ Արդշինբանկ ՓԲԸ-ում՝ անձը հաստատող փաստաթղթով:
▪Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

Սիրելի՛ հաճախորդներ,

Քանի որ, Արմենիա ինշուրանս ապահովագրական ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի, տեղեկացնում ենք, որ.

✔️ Բժշկական խորհրդատվություն ստանալու համար պետք է զանգահարել 011 56 04 04 և 012 56 04 04 հեռախոսահամարներով:
✔️ Բժշկական հայտի, հատուցում կամ դեղորայք ստանալու հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել medical@armeniainsurance.am էլ․ հասցեին:

✔️ Տուրիստական ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար պետք է անցնել նշված հղումով ՝http://armeniainsurance.am/tourism-online/
✔️ Տուրիստական ապահովագրության պայմանագիրը դադարեցնելու համար պետք է զանգահարել 011 56 04 04 և 012 56 04 04 հեռախոսահամարներով և ստորև նշված փաստաթղթերը ուղարկել service@armeniainsurance.am՝ էլեկտրոնային հասցեին, և կամ Viber-ին՝+374 41 56 04 04 .
▪Անձը հաստատող փաստաթուղթ,
▪Ապահովագրական վկայագիր,
▪ Եթե շահառուն ապահովադրից տարբեր է, ապա շահառու գրավոր համաձայնությունը վկայագրի դադարեցման համար,
▪ Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

Ապահովագրության այլ տեսակներով պայմանագրեր ձեռք բերելու, երկարաձգելու կամ դադարեցնելու, ինչպես նաև այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 011 56 04 04 և 012 56 04 04 շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարներով:

Աջակցության (տուրիստական) ապահովագրության պայմանագրերի կնքում բացառապես առցանց (Online) եղանակով

Հարգելի հաճախորդներ, հայտնում ենք, որ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն 2019թ հուլիսի 1-ից անցում է կատարել
«Աջակցության ապահովագրության» (տուրիստական ապահովագրության) դասով ապահովագրական վկայագրերի կնքման առցանց
(online) եղանակին և 2020թ․փետրվարի 20-ից չի կնքում «Աջակցության ապահովագրության» ձեռագիր լրացված թղթային
վկայագրեր։ Ուստի 2020թ․փետրվարի 20-ից հետո, եթե Ձեր հետ կնքվի ձեռագիր լրացված «Աջակցության ապահովագրության»
վկայագիր, խնդրում ենք ներկայացնել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք․
Երևան, Հյուսիսային պողոտա 10 (հեռ.՝ 011 56-04-04, 012 56-04-04)` վկայագրի էլեկտրոնային տարբերակը ստանալու և
հետագա խնդիրներից խուսափելու համար։
Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։

http://armeniainsurance.am/tourism-online/

ԱՊՊԱ ուղիղ հատուցումների համակարգ

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է հատուցումների նոր՝ ամբողջապես վերանայված գործընթացը: Փոփոխությունները տարածվելու են 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված ապահովագրական հատուցման դիմումների և դրանց հիման վրա ծագած հարաբերությունների նկատմամբ՝ անկախ ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ժամկետի և գործողության մեջ լինելու հանգամանքից: Սա նշանակում է, որ այդ ամսաթվից սկսած՝ տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն ոչ թե վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը, այլ իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասները, որից հետո միմյանց միջև կիրականացնեն փոխհաշվարկներ: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ:

appa

2016 թ–ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ–ն կնքվում է նոր պայմաններով

2016 թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման նոր պայմանները, որոնք փոփոխություններ են նախատեսում ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրերի պրոցեսում, այլև ապահովարական դեպքերի կարգավորման և հատուցումների վճարման ժամանակ։ Իրականացված փափախությւններին կաող եք ծանոթանալ կցված ֆայլում։

Без имени-1

Դասընթացներ Երևանում և մարզերում

Armenia Insurance-ը Երևանում և մարզերում բոլոր ցանկացողներին առանց տարիքային սահմանափակման հրավիրում է դասընթաների, որոնց արդյունքում յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի համալրելու Ընկերության շարքերը:
Դասընթացները անվճար են, որոնց արդյունքում տրվում է վկայական: Մարզերի բնակիչների համար դասընթացները կազմակերպվելու են մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:
Ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը`
• զանգահարել (011) 560404 հեռախոսահամարով,
• ուղարկել CV info@armeniainsurance.am էլ. հասցեով՝ նամակում նշելով «Անվճար դասընթացներ»,
• այցելել Ընկերության գլխամասային գրասենյակ՝ Հյուսիսային պողոտա 10 հասցեով: