Հաճախորդի իրավունքները

Եթե Դուք օգտվել եք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Ընկերության ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք-պահանջ Ընկերության նկատմամբ, ապա խորհուրդ ենք տալիս Ձեզ լրացնել ձևաթերթը  և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ (ՀՀ, ք․ Երևան, 0010, Վարդանանց 16, տարածք 1/1), կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով info@armeniainsurance.am:

Հաճախորդը կարող է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի Հաճախորդների կողմից բողոքների ներկայացման և քննարկման կառավարչական ակտին մանրամասն ծանոթանալ դիմելով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Ընկերության հաճախորդների սպասարկման վարչություն կամ զանգահարելով հետևյալ շուրջօրյա գործող հեռախոսահամարով`


(+374 11) 56 04 04
(+374 12) 56 04 04

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի Հաճախորդների կողմից բողոքների ներկայացման և քննարկման կառավարչական ակտի ստացման համար պետք է դիմել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ վերոնշյալ ձևերից մեկով, իսկ իրավական ակտը կտրամադրվի ստորև նշված եղանակներից Ձեր նախընտրած եղանակով`

* առձեռն` Ընկերության գլխամասային գրասենյակում,
* էլեկտրոնային հասցեով,
* փոստով:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի Հաճախորդների կողմից բողոքների ներկայացման և քննարկման կառավարչական ակտին կարող եք ծանոթանալ նաև ստորև։

Հաճախորդների բողոքների քննության կարգ
Ի՞նչ անել, եթե բողոք ունեք
Հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտ
Հայտարարություն` Ընկերությունից տեղեկություններ ստանալու վերաբերյալ

Բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդը իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Սիրելի՛ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Դա նշանակում է, որ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի դեմ կայացված որոշումները:

Թարմացված է՝ Մարտի 10, 2022 11:07