ԸՆՏԱՆԻՔ

Ընտանիքի անդամների դժբախտ պատահարներից ապահովագրություն

ԸՆՏԱՆԻՔ

Ընտանիքի ապահովագրության ծրագիրն ապահովում է ընտանիքի ֆինանսական պաշտպանվածությունը՝ դժբախտ պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքի, հաշմանդամության կամ մահվան դեպքերում։







Ընտանիքի ապահովագրության պայմանագիր կարող են կնքել մինչև 65 տարեկան ֆիզիկական անձինք՝ իրենց ընտանիքի մինչև 65 տարեկան անդամների (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր, ամուսնու ծնող) համար։

 

Ընտանիքի ապահովագրության շրջանակներում դժբախտ պատահար է համարվում ապահովագրված անձի վրա արտաքին ֆիզիկական ներգործության արդյունքում առաջացած տրավմատիկ վնասվածքը, առողջության խանգարումը, անաշխատունակությունը կամ մահը։


Ընտանիքի ապահովագրության մասին