ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱՑԻ

Առողջության կամավոր ապահովագրության ծրագիր

ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱՑԻ

«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագիրը հնարավորություն է ընձեռում՝ ընդամենը 50.000 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամին (ամուսին, զավակ) ապահովագրել՝  մինչև 4.000.000 ՀՀ դրամ  ընդհանուր ապահովագրական գումարի չափով, հիվանդությունների կանխարգելման և բուժման ծախսերից:







«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագիրը նախատեսված է 63 տարեկանը չլրացած և առնվազն 3 ամիս մշտապես վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների համար:


«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագրով ապահովագրվող բժշկական ծառայությունների ծածկույթը ներառում է առավել պահանջված ամբուլատոր և ստացիոնար բուժման, կանխարգելիչ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հիվանդասենյակ, կանխարգելիչ բուժզննություն և այլն:


«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագրի մասին