Բնակարանի ապահովագրության ենթակա են բնակարանների և բնակելի տների՝
- կոնստրուկտիվ տարրերը՝ պատեր, մուտքի դուռ, պատուհանների և դռների կոնստրուկցիաներ (բացի միջսենյակայինների), էլեկտրահաղորդալարերի ցանց, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերի խողովակաշարեր․
- հարդարման տարրերը, այդ թվում` բոլոր ներքին և/կամ արտաքին երեսպատման և ներկարարական աշխատանքներ, ներքին հարդարման աշխատանքներ, պատերի, հատակների, առաստաղների ծածկույթներ, միջսենյակային դռների կառույցներ, ներառյալ՝ ապակեպատումը, միջսենյակային պատուհանային կոնստրուկցիաներ.
- տեխնիկական սարքավորումները, ոչ տիպային (որոնք ապահովադիրն է տեղադրել), որոնք իրենց մեջ ներառում են՝
• ջեռուցման համակարգեր, այդ թվում՝ հատակի, պատերի, առաստաղի տաքացման համակարգեր,
• հսկողության և պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ տեսախցիկներ,
• հրդեհային անվտանգության, օդափոխության, օդորակման, ջրամատակարարման (այդ թվում` ջրակողպման սարքավորումները, լվացարանները, լոգարանները, լոգախցիկներ և այլն), կոյուղու (այդ թվում՝ սանհանգույցի) սանտեխնիկական սարքավորումներ,
• գազամատակարարման, էլեկտրասնուցման, պայմանագրում նշված այլ սարքավորումներ.
- շարժական գույքը, որն իր մեջ ներառում է տնային և անձնական կենցաղի առարկաներ, այդ թվում` կահույք, կենցաղային առարկաներ, ներքին հարդարման առարկաներ և այլն.
- երրորդ անձանց պատճառված վնասի համար քաղաքացիական պատասխանատվությունը՝ օրինական հիմքերով կամ ապահովադրի իմացությամբ (թույլտվությամբ) բնակարանում բնակվող անձանց կողմից բնակելի տարածքի ամենօրյա շահագործման հետևանքով երրորդ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին պատահական և ոչ կանխամտածված հասցված վնասի պատասխանատվությունը։
Ապահովագրության այս տեսակի շրջանակներում թույլատրվում է ապահովագրել բնակարաններ, որոնք հանձնվում են վարձակալության 3 ամսից ավել ժամկետով։