ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ

Արտասահմանից Հայաստան ժամանած անձանց աջակցության ապահովագրություն

ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ

Ներգնա տուրիզմի ապահովագրությունն անհրաժեշտ է Հայաստանում ուղևորության ընթացքում առողջության վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը ապահովագրելու համար։ Ապահովագրական պայմանագրի առկայությունը թույլ է տալիս արտասահմանից ժամանած անձանց անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը՝ առանց անսպասելի բժշկական ծախսերի մասին մտահոգվելու:







Ներգնա տուրիզմի ապահովագրությունը նախատեսված է մինչև 65 տարեկան օտարերկրյա քաղաքացիների համար: Ապահովագրության այս տեսակով չեն կարող ապահովագրվել ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ տարեկան երեք ամսից ավել ՀՀ տարածքում բնակվող անձինք:

 

Ներգնա տուրիզմի ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձի ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում բժշկական, բուժտրանսպորտային ծառայությունների, էվակուացիայի, հայրենադարձման և այլ ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը։

Ներգնա տուրիզմի ապահովագրության մասին

Արխիվացված փաստաթղթեր