ԿԱՍԿՈ-Պլյուսը շահավետ լրացում է Ձեր արժեքավոր ավտոմեքենայի լիարժեք պաշտպանությանը։ Արդյո՞ք ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը բավարար է Ձեր ավտոմեքենային հասցված վնասները փոխհատուցելու համար: ԿԱՍԿՈ Պլյուսը լուծում է այս հարցը՝ առաջարկելով հավելյալ պաշտպանություն զգալիորեն ցածր ապահովագրավճարով։
ԿԱՍԿՈ-Պլյուսը նախատեսված է այն անձանց համար, ովքեր հանդիսանում են ԱՊՊԱ պայմանագիր կնքած տրանսպորտային միջոցի սեփականատեր և շահագրգռված են տրանսպորտային միջոցի անվնաս պահպանման համար։
ԿԱՍԿՈ-Պլյուսը կիրառելի է 1996 թվականից հետո թողարկված տրանսպորտային ﬕջոցների նկատմամբ և ավելացնում է ԱՊՊԱ կանոններով սահմանված 2.500.000 ՀՀ դրամ հատուցման առավելագույն շեմը ևս 1.500.000 - 2.500.000 ՀՀ դրամով։