Հիփոթեքի կանխավճարի կամավոր ապահովագրություն

• ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումներ՝ վնասները կանխելու կամ նվազեցնելու նպատակով
• Ապահովագրողի պահանջով տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ՝ վարկառուների, տրամադրված գումարների և հաշվարկված տոկոսների վերաբերյալ փաստաթղթեր, լրացուցիչ այլ տեղեկատվություն
• հաղորդել Ապահովագրողին պատահարի հետ կապված իրավասու մարմինների գործողությունների (հետաքննություն, դատական կանչ և այլն) մասին
• առանց Ապահովագրողի գրավոր համաձայնության՝ չտալ խոստումներ և չանել առաջարկություններ կորստի կամ վնասի կամավոր հատուցման վերաբերյալ։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին ներկայացնել ապահովագրական հատուցումը ստանալու վերաբերյալ հայտ, ինչպես նաև ներկայացնել անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը՝ ըստ ապահովագրողի պահանջի։ Անհրաժեշտության դեպքում, պատահարի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ապահովագրողը կարող է դիմել պետական մարմիններին, կազմակերպություններին կամ այլ անձանց, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը։
Ապահովագրական պատահարի մասին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրողն ընդունում է հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում), որը ծանուցվում է ապահովադրին՝ առձեռն հանձնմամբ կամ փոստային առաքմամբ:
Հատուցումը կատարվում է միանվագ՝ հատուցման մասին որոշում կայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ապահովադիրը և ապահովագրողը իրավունք ունեն միակողմանիորեն լուծելու պայմանագիրը` այդ մասին ոչ պակաս, քան 15 օր առաջ ծանուցելով պայմանագրի մյուս կողմին:
Ապահովադրի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողը վերադարձնում է ապահովագրավճարը` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ ապահովագրավճարի հաշվարկման համար որպես հիմք ընդունվում են ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարի 80%-ը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե ապահովադրի պահանջը պայմանավորված է ապահովագրողի կողմից պայմանագրի խախտմամբ, ապա ապահովագրողը վերադարձնում է ապահովագրավճարը` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ ապահովագրավճարի հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է Ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարի 100%-ը:
Ապահովագրողի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին են վերադարձվում ապահովագրավճարները` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ ապահովագրավճարի հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարի 100%-ը: Եթե ապահովագրողի պահանջը պայմանավորված է ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի և Կանոնների խախտմամբ, ապա ապահովագրողն վերադարձնում է ապահովագրավճարները պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ ապահովագրավճարի հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարի 80 %-ը:
