Առողջության կամավոր ապահովագրությունն ապահովում է Ձեր ֆինանսական պաշտպանությունը հիվանդության դեպքում՝ հատուցելով ցուցաբերված բժշկական օգնության և ծառայությունների պատճառած ֆինանսական ծախսերը:
Կրիտիկական հիվանդություններից ապահովագրությունն ապահովում է Ձեր ֆինանսական պաշտպանությունը դժվար ժամանակներում՝ թեթևացնելով կրիտիկական հիվանդությունների հետևանքով առաջացած ֆինանսական բեռը։
ArmMED ապահովագրության ծրագիրը նախատեսված է ՀՀ գործատուների համար և ապահովում է առողջության կամավոր ապահովագրության լրացուցիչ ծածկույթ՝ պետական Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) շահառու հանդիսացող աշխատողներին։
Critical MED ապահովագրության ծրագիրը հատուկ մշակված է բանկի այն հաճախորդների համար, ովքեր վարկ են վերցնում բանկից և միաժամանակ ստանում են առողջության ապահովագրություն։
Mini Med ապահովագրության ծրագիրը հատուկ մշակված է բանկի համար, որը ցանկանում է արտոնյալ պայմաններ ապահովել իր հաճախորդներին, ովքեր վարկ են վերցնում ոսկու գրավի դիմաց։ Ծրագրի շնորհիվ հաճախորդները վարկի հետ ստանում են առողջության ապահովագրություն։
Դժբախտ պատահարներից ապահովագրությունն ապահովում է Ձեր և Ձեր ժառանգների ֆինանսական պաշտպանությունը դժբախտ պատահարների հետևանքով աշխատունակության կորստի կամ մահվան դեպքերում:
Անչափահասների ապահովագրությունը երեխայի ծնողին կամ խնամակալին հնարավորություն է ընձեռում հոգալու դժբախտ պատահարի հետևանքով վնասվածք ստացած երեխայի բուժման և վերականգնման հետ կապված ծախսերը:
«Վարորդ և ուղևորներ» ապահովագրությունը նախատեսված է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում վարորդի և ուղևորի կյանքին ու առողջությանը հասցված վնասների հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար: