ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության կամավոր ապահովագրություն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության ապահովագրությունն ապահովում է Ձեր ֆինանսական պաշտպանությունը կարկուտի, հրդեհի, երաշտի, գարնանային ցրտահարության ռիսկերի հետևանքով գյուղատնտեսական գործունեությանը հասցված վնասներից, ինչը թույլ է տալիս հանգիստ զբաղվել հողագործությամբ՝ գիտակցելով, որ Ձեր բերքը պաշտպանված է անկանխատեսելի դեպքերից։






Գյուղատնտեսության ապահովագրությունը կարող են կնքել հողագործ ֆերմերներ, գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսական կազմակերպություններ և ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր ՀՀ մարզերում  տիրապետում (այդ թվում՝ վարձակալում) կամ շահագործում են պտղատու այգիներ, դաշտեր, այլ հողատարածքներ։ 


Գյուղատնտեսության ապահովագրությանը ենթակա է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցրած բերքը, մասնավորապես՝ ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի, սալորի, բալի և կեռասի, ինչպես նաև հացահատիկի, կարտոֆիլի, ձմերուկի և սեխի։ 

Գյուղատնտեսության ապահովագրության մասին