ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շինմոնտաժային աշխատանքների կամավոր ապահովագրություն

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շինարարության ապահովագրությունը հնարավորություն է տալիս ֆինանսապես պաշտպանել շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող անձանց՝ հրդեհի, բնական աղետների, վթարի, գողության և այլ ռիսկերի հետևանքով նրանց գույքին և երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի արդյունքում առաջացած ծախսերից։ Այն նաև ապահովագրում է ետթողարկման երաշխիքային ժամանակահատվածում  ի հայտ եկած՝ կառուցված շենքի շինմոնտաժային աշխատանքների ընթացքում թույլ տրված բացթողումների հետևանքով առաջացած ծախսերը։






Շինարարության ապահովագրության պայմանագիր կարող են կնքել իրավաբանական անձինք։ 


Շինարարության ապահովագրության ենթակա են շինարարական և մոնտաժային աշխատանքները, շինհրապարակի սարքավորումները, շինարարական մեքենաները, շինհրապարակում կամ մոտ գտնվող օբյեկտները, պատահարի հետևանքով ապահովագրության տարածքի մաքրման ծախսերը։



Շինարարության ապահովագրության մասին