Տուրիստական ապահովագրությունը երաշխավորում է Ձեր անհոգ ճամփորդությունը և ապահովում արտասահմանում գտնվելու ընթացքում առողջության վատթարացման հետևանքով առաջացած ծախսերի հատուցումը։ Տուրիստական ապահովագրության առկայությունը պարտադիր նախապայման է բազմաթիվ երկրներ մուտք գործելու թույլտվություն (վիզա) ստանալու համար։
Կորոնավիրուսից ապահովագրությունը պաշտպանում է օտարերկրյա ճամփորդության ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու հետևանքով առաջացած բժշկական և բուժտրանսպորտային ծասխերից։
Քարտապանի ապահովագրությունը նախատեսված է արտերկիր մեկնող անձանց համար, ովքեր հանդիսանում են ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ գործընկերության պայմանագիր կնքած բանկի քարտապան։ Այն ապահովում է ուղևորության ընթացքում դժբախտ պատահարի, առողջության վատթարացման, ուղեբեռի կորստի, թռիչքի հետաձգման ու բազմաթիվ այլ պատահարների հետևանքով առաջացած վնասների հատուցումը։