Ինչպես օգտվել առողջության ապահովագրությունից

Մեզ հետ համագործակցող բժշկական հաստատությունների ցանկը տե՛ս Գործընկերներ էջում

 

Առողջական խնդրի առաջացման դեպքում՝ կամավոր առողջության ապահովագրությունից օգտվելու համար անհրաժեշտ է․

ՔԱՅԼ 1․ Տեղեկացում



ՏԱՐԲԵՐԱԿ 1. Ոչ աշխատանքային ժամերին կամ անհետաձգելի բուժման դեպքերում

1

Այցելեք

Ձեր նախընտրած բժշկական հաստատություն

2

Վճարեք

Ստացած բժշկական ծառայությունների դիմաց 

3

Ուղարկեք

Բժշկական և ֆինանսական փաստաթղթերը 041 560404 Whatsapp/Viber-ին կամ medical@armeniainsurance.am էլ հասցեին 

ՏԱՐԲԵՐԱԿ 2. Պլանային/հետաձգելի բուժման դեպքերում
1

Զանգահարեք

011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով

2

Տեղեկացրեք

Ձեր գանգատների մասին

3

Հետևեք

Մեր մասնագետի ցուցումներին









ՔԱՅԼ 2․ Հատուցում



ՏԱՐԲԵՐԱԿ 1․ Գործընկեր բժշկական հաստատությունից օգտվելու դեպքում


Բժշկական ծառայությունների դիմաց ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ կատարում է հատուցումն անմիջապես ծառայություն մատուցած բժշկական հաստատությանը՝ ապահովագրության պայմանագրով սահմանված սահմանաչափերին համապատասխան։




ՏԱՐԲԵՐԱԿ 2․ Ոչ գործընկեր բժշկական հաստատությունից օգտվելու դեպքում


Բժշկական ծառայությունների դիմաց անհրաժեշտ է վճարումը կատարել ինքնուրույն և ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում 041 560404 հեռախոսահամարի Whatsapp/Viber-ին կամ medical@armeniainsurance.am էլ.հասցեին ուղարկել ներքոնշյալ հատուցման դիմումը և բժշկական, ֆինանսական փաստաթղթերը․

Հատուցման դիմումի ձև

Դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման կամ մերժման եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում՝ հատուցման գումարը 7 աշխատանքային օրվա ընթացքում վճարվում է ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։


Բոլոր մանրամասները տե՛ս առողջության ապահովագրության համապատասխան ծրագրի նկարագրությունում և դրա անբաժանելի մասը կազմող կանոններում։