«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն առաջարկում է պատասխանատվության ապահովագրության հետևյալ տեսակները`
Երրորդ անձանց պատճառված վնասների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն
Ապահովագրության այս տեսակը ապահովագրական ծածկույթ է նախատեսում պայմանագրով սահմանված և հաճախորդի (ապահովագրված անձի) կողմից որևէ գործունեության իրականացման արդյունքում ապահովագրված անձի մեղքով` մասնագիտական գործունեության ընթացքում կամ որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ հանդիսացող անձ` երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին հասցված վնասների համար:
Գնահատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
Այս ապահովագրության դեպքում հատուցման է ենթակա Շահառուին պատճառված այն վնասը, որը ծագել է գնահատողի կողմից ոչ ճիշտ, ոչ օբյեկտիվ, ոչ լրիվ/թերի/ եզրակացության տրամադրման արդյունքում, որը գնահատողի կանխամտածված և դիտավորյալ գործունեության արդյունք չէ և այդ վնասը հատուցելու պարտավորության հանգամանքը հաստատվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ:
Սնանկության (անվճարունակության) կառավարիչների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
Այս ապահովագրությունը ծածկում է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց (պարտապաններ կամ պարտատերեր, սնանկության գործին օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցող անձինք) ռիսկերը, որոնք սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեության հետևանքով կրել են վնասներ և օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունեն վնասի հատուցման (վերականգնման) պահանջի իրավունք:
Ապահովագրական գործակալների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
Այս ապահովագրության դեպքում ապահովագրական պատահար է համարվում ապահովագրական գործակալի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու հետևանքով Շահառուին հասցված վնասի համար պատասխանատվություն առաջացնող փաստը, որը հաստատված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով (որոշմամբ) և որի վրա հասնելու հետևանքով սկիզբ է առնում ապահովագրական հատուցում վճարելու Ապահովագրողի պարտավորությունը:
Թարմացված է՝ December 7, 2024 11:33 am