06.10.2026 | Արմենիա Ինշուրանս & Firebird AI․ համագործակցություն՝ հանուն տեխնոլոգիական ապագայի

Image

Արմենիա Ինշուրանս ապահովագրական ընկերությանն է վստահվել Հայաստանում իրականացվող խոշորագույն տեխնոլոգիական նախագծերից մեկի՝ Firebird AI գործարանի ապահովագրությունը։


Արմենիա Ինշուրանսը Firebird AI-ին տրամադրում է համալիր ապահովագրական լուծում՝ ներառելով ընկերության անշարժ և շարժական գույքի ապահովագրությունը ռիսկերի լայն շրջանակից, ինչպես նաև մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը։ Ապահովագրական լուծումը ձևավորվել է՝ հաշվի առնելով նախագծի տեխնոլոգիական առանձնահատկությունները, ենթակառուցվածքի բնույթը, ապահովագրվող ակտիվների յուրահատկությունները և գործունեությանը բնորոշ ռիսկերը։


Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Արմենիա Ինշուրանսի կարողությունը և պատրաստակամությունը՝ ապահովագրական լուծումներ տրամադրելու ոչ միայն ավանդական բիզնեսներին, այլև ժամանակակից, տեխնոլոգիապես բարդ և բարձրարժեք ենթակառուցվածք ունեցող նախագծերին։



 

Կարդացեք ավելին