01.09.2025 | Մասնագիտական վերապատրաստում Արմենիա Ինշուրանսում՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման թեմայով
Image

Oգոստոսի 27-29-ը Արմենիա Ինշուրանսում հաջողությամբ անցկացվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը (ՓԼ/ԱՖ) նվիրված դասընթացներ։ Դասընթացներին մասնակցեցին հաճախորդների հետ անմիջապես շփվող ստորաբաժանումների աշխատակիցները, վաճառքների թիմերը, ինչպես նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները։


Որպես ֆինանսական հաստատություն և ՓԼ/ԱՖ հաշվետվություն տրամադրող անձ՝ Արմենիա Ինշուրանսը կարևորում է հաճախորդների հետ շփման «առաջին գծի» անձնակազմի պատրաստվածությունը՝ փողերի լվացման ռիսկերը նույնականացնելու և դրանց պատշաճ արձագանքելու գործում։


Դասընթացների ընթացքում ընկերության ներքին դիտարկումների պատասխանատու Գրիգորի Դավթյանը ներկայացրել է ՓԼ/ԱՖ ոլորտում Ընկերության ներքին կարգավորումների վերջին փոփոխությունները, ընդգծել ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների իմացության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ընկերության կողմից կիրառվող կանխարգելիչ գործիքակազմի արդյունավետ օգտագործումը։


Այս նախաձեռնությամբ Արմենիա Ինշուրանսը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը արդյունավետորեն պայքարելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ։



 

Կարդացեք ավելին