Առողջության ապահովագրություն

medical

Առողջության կամավոր ապահովագրություն

Առողջությունը դա ամենաարժեքավոր բանն է, որ մենք ունենք, և եթե դուք հասկանում եք  դա, ապա հոգ տարեք դրա մասին՝  որպես ամենաարդյունավետ տարբերակ ընտրելով առողջության ապահովագրությունը: Ապահովագրելով Ձեր առողջությունը ՛՛ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ՛՛-ում , վստահեցնում ենք, որ ցանկացած իրավիճակում դուք կստանաք բարձրակարգ բուժօգնություն ՀՀ լավագույն մասնագետների կողմից:

Կարևոր է իմանալ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ,

  1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրանային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
  2. «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության կապի միջոցներից օգտվելը անվճար է։
  3. ՀԱՃԱԽՈՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
    • Մուծել ապահովագրավճարները` Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում,
    • Անհետաձգելի և կյանքին վտանգ սպառնացող ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում Ապահովադիրը պետք է Պայմանագրում նշված հեռախոսահամարով կամ գրավոր, այդ թվում` կամ Medical@armeniainsurance.am էլեկտրոնային հասցեով Ընկերությանը տեղյակ պահի ախտորոշում կամ բուժում պահանջող իր առողջական վիճակի մասին` 24 ժամվա ընթացքում կամ հնարավորության դեպքում` անմիջապես: Նշված ժամկետը խախտելու դեպքում` ապահովադիրը կամ ապահովագրված անձը պարտավոր է գրավոր հիմնավորել ուշացման պատճառը: Առանց գրավոր հիմնավորման սահմանված ժամկետում Ապահովագրողին չտեղեկացնելը հիմք է հանդիսանում ապահովագրական հատուցման մերժման համար:
    • Բացառությամբ վերոնշյալ դեպքերի, ընտրված փաթեթներով նախատեսված պլանային և/կամ հետաձգելի ծառայությունների ստացման համար Ապահովադիրն անձամբ կամ բժշկական հաստատության միջոցով պետք է նախապես դիմի Ապահովագրողին Պայմանագրում նշված հեռախոսահամարով կամ Medical@armeniainsurance.am էլեկտրոնային փոստով` հնարավոր որակյալ ծառայություններ կազմակերպելու և այն վերահսկելու համար:Ապահովագրողին նախապես չտեղեկացնելը հիմք է հանդիսանում ապահովագրական հատուցման մերժման համար:
    • Բժշկական ծառայությունների ստացման պահից (ավարտից) մեկ ամսից ոչ ուշ Ապահովագրողին ներկայացնել գրավոր դիմում` նշելով դիմումի տրման պահին ապահովագրական դեպքի վերաբերյալ իրեն հայտնի բոլոր տեղեկությունները և ապահովագրական դեպք տեղի ունենալու փաստը հաստատող փաստաթղթերը, այդ թվում ներկայացնել`
      Բժշկական հիմնավորում`

      • բժշկական տեղեկանք (կազմակերպության կնիքով), կամ
      • խորհրդատվական եզրակացություն (կազմակերպության կնիքով), կամ
      • քաղվածք ամբուլատոր քարտից (կազմակերպության կնիքով), կամ
      • էպիկրիզ (կազմակերպության կնիքով),
      • պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում):

      Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,եթե ծախսը իրականացվել է Ապահովադրի կողմից ինքնուրույն`

      • հաշիվ-պահանջագիր (կազմակերպության կնիքով), կամ
      • դրամարկղային ֆիսկալային կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում,կազմակերպության կնիքով)
      • բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատված է (կնքված է) բուժհաստատության կողմից և հավաստում է բժշկական ծախսի չափը
      • վնասվածքների և երրորդ անձանց մասնակցությամբ դեպքում` համապատասխան դեպքը ֆիքսող լիազոր մարմնի եզրակացությունը:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին։

Քանի որ մեր ապահովագրական փաթեթները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր համար ամենահարմար տարբերակը:

Ապահովագրության կանոններ Պայմանագրի կնքման կարգ Ապահովագրության պայմանագրի վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները
Ապահովագրության սակագներ Ապահովագրության սակագներ 2019թ. Համագործակցող բժշկական հաստատություններ
Անհատական ապահովագրական փաթեթներ
Help Med Mini Med

Առողջության ապահովագրություն սոցիալական փաթեթով

ՀՀ կառավարության 27/03/2014թ. N375-Ն որոշման համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 01-ից սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության տրամադրումն իրականացվում է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Ձեզ համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագիր:
Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք տարվա ընթացքում այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները.

  • Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
  • Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
  • Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:

Նշված ծառայություններից, այդ թվում նաև տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարի 01/09/2017թ. N 2621-Ա հրամանով հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն:

Եթե Դուք ապահովագրված եք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունում, ապա այլ սպառիչ տեղեկություններ և մանրամասներ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ շուրջօրյա գործող հեռախոսահամարներով`


(+374 11) 56 04 04
(+374 12) 56 04 04

Թարմացված է՝ June 14, 2023 9:07 am