
Ի՞նչ է ԱՊՊԱ-ն և ում համար է այն պարտադիր 1. ԱՊՊԱ-ով ապահովագրվում է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժած անձին պատճառված անձնական վնասներից (տուժողի առողջությանը պատճառված վնասներ, տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած եկամուտը, տուժողի մահվան դեպքում ժառանգներին և շահառուներին վճարվող գումար, ուղևորին պատճառված անձնական վնասները` անկախ նրա կարգավիճակից), և գույքին պատճառված վնասներից (տուժողի ավտոմեքենայի վնասվածք, ոչնչացում, կորուստ, ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների վնասվածք, ոչնչացում, կորուստ): 2. Պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.
- առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.
- միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.
- բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ
- Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:
Մինչև 100.000 ՀՀ դրամ գույքային պահանջներով պատահարների պարզեցված գրանցում
ՈՒշադրություն՝ այս գործընթացն իրականացվում է առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության և (կամ) ներկայության:
Համաձայնեցված հայտարարագրով վարորդները կարող են գրանցել հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ բավարարող ավտոպատահարները՝
1. տեղի է ունեցել ապահովագրական պատահար,
2. ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնցից առնվազն մեկը պատահարի պահի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
3. ապահովագրական պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանցից մեկին,
4. ապահովագրական պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցներից մեկի վարորդն ընդունում է, որ ապահովագրական պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և վարորդների միջև առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,
5. տվյալ ապահովագրական պատահարով տուժողի կամ նրա ավտոմեքենայի վարորդի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը:
Վարորդների գործողությունները
1. Որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ լուսանկարահանվում է ՃՏՊ-ում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
2. Լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը և ՃՏՊ-ին մասնակից վարորդները ստորագրում են այն,
3.Վարորդներն ազատում են ճանապարհի երթևեկելի մասը,
4. Վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավել տեղեկատվություն հարցնել ձեզանից),
5. Ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո վարորդները իրենց ՏՄ-ներով հեռանում են վթարի վայրից (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությանը դեպքի վայրում սպասելու պարտավորություն վարորդները չունեն):
Համաձայնեցված հայտարարագրով ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։
Այս դեպքում Վարորդներն ապահովագրական պատահարի վայրում պարտավոր են ձեռնարկել հետևյալ գործողությունները՝
1. ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո` 40 րոպեի ընթացքում, տեղեկացնել ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին,
3. կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների համար նախատեսված գործողությունները և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատաս¬խանա¬տու պետական մարմնի կողմից տրված օրինական ցուցումները, իսկ ապահովագրական պատահարը ճանապարհատրանսպորտային պատահար չլինելու դեպքում՝ դրա մասին անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմնին և մինչև վերջինի ներկայացուցիչների ժամանումը չտեղաշարժել պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները և պատահարի հետ կապ ունեցող այլ առարկաներն և գույքը,
4. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
5. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց ապահովագրական ընկերության համաձայնության,
6. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
7. մինչև պատահարում ներգրավված Ավտոտրանս¬պորտա¬յին միջոցի կամ ապահովագրա¬կան պատահարի արդյունքում վնասված այլ գույքի գծով հատուցում վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելը չիրականացնել այդ Ավտոտրանսպորտային միջոցի կամ գույքի վերանորոգման կամ ապամոնտաժման աշխատանքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ կամ իրավասու պետական մարմինների ցուցումով։
- Ընկերության գլխամասային գրասենյակից,
- Ամբողջ ՀՀ տարածքում գործող ապահովագրական գործակալներից:
Թարմացված է՝ Օգոստոսի 31, 2022 23:03