Օգտվեք Արմենիա Ինշուրանսի հեռահար սպասարկման ծառայություններից՝ խնայելով Ձեր ժամանակը և առողջությունը

Սիրելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված Արտակարգ դրությունը և Արմենիա ինշուրանս ապահովագրական ՍՊ ընկերության ունեցած սոցիալական պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ, Ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի, որի շրջանակներում մեր աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը իրականացնել տանից՝ հեռահար սպասարկմամբ:

Ըստ այդմ.
1. ԱՊՊԱ պայմանգիր կնքելու համար, պետք է անցնել նշված հղումներից որևէ մեկով՝
http://armeniainsurance.am/appa-online/
https://aswa.am/self-signing/…
✔ ինչպես նաև Ardshinbank CJSC-ի ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ հավելվածի միջոցով՝ https://bit.ly/2Lvjeys

2.ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում պետք է զանգահարել 011 560 404 և 012 560 404 հեռախոսահամարներով և տեղեկացնել պատահարի մասին:

3. ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում՝ գույքային վնասների հատուցում ստանալու համար, անհրաժեշտ է զանգահարել 011 560 404 և 012 560 404 հեռախոսահամարներով և ուղարկել ստորև նշված փաստաթղթերը service@armeniainsurance.am՝ էլեկտրոնային հասցեին, և կամ Viber-ին՝+374(93) 560454 :

✔ Մինչև 100. 000 Դրամ գույքային վնասների դեպքում պահանջվող նվազագույն փաստաթղթերն են
▪Անձը հաստատող փաստաթուղթ,
▪ Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
▪ Համաձայնեցված հայատարարագիր,
▪ Ավտոմեքենայի լուսանկարները՝ առնվազն
երեք (3) դիրքային լուսանկարներ ( որոնք պետք է արտացոլեն երկու ավտոմեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները),
▪ Նշել Էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար,
▪ Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

Նշված ավտոպատահարները կարող եք գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով: Հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից եւ Google Play-ից:

✔ 100.000 Դրամ և ավել գույքային վնասների դեպքում պատահարը տեղի ունենալուց առնվազն երեք աշխատանքային օր հետո ( այլապես դիմումը կարող է չընդունվել ), պետք է ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
▪ Անձը հաստատող փաստաթուղթ,
▪ Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
▪ Նշել Էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար,
▪ Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

4. ԱՊՊԱ պայմանագրերի դադարեցման դեպքում պետք է զանգահարել 011 560 404 և 012 560 404 հեռախոսահամարներով և ուղարկել ստորև նշված փաստաթղթերը service@armeniainsurance.am՝ էլեկտրոնային հասցեին, և կամ Viber-ին՝+374( 93) 560454 :
▪Անձը հաստատող փաստաթուղթ,
▪Դադարեցման համապատասխան հիմքը հավաստող փաստաթուղթ,
▪Նշել հեռախոսահամար և հաշվեհամար՝ վերադարձվող ապահովագրավճարը ստանալու համար, վերջինիս բացակայության դեպքում գումարը կարող եք ստանալ Արդշինբանկ ՓԲԸ-ում՝ անձը հաստատող փաստաթղթով:
▪Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

Սիրելի՛ հաճախորդներ,

Քանի որ, Արմենիա ինշուրանս ապահովագրական ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել անցնել հեռահար սպասարկման արտակարգ ռեժիմի, տեղեկացնում ենք, որ.

✔️ Բժշկական խորհրդատվություն ստանալու համար պետք է զանգահարել 011 560 404 և 012 560 404 հեռախոսահամարներով:
✔️ Բժշկական հայտի, հատուցում կամ դեղորայք ստանալու հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել medical@armeniainsurance.am էլ․ հասցեին:

✔️ Տուրիստական ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար պետք է անցնել նշված հղումով ՝http://armeniainsurance.am/tourism-online/
✔️ Տուրիստական ապահովագրության պայմանագիրը դադարեցնելու համար պետք է զանգահարել 011 560 404 և 012 560 404 հեռախոսահամարներով և ստորև նշված փաստաթղթերը ուղարկել service@armeniainsurance.am՝ էլեկտրոնային հասցեին, և կամ Viber-ին՝+374( 93)560454 .
▪Անձը հաստատող փաստաթուղթ,
▪Ապահովագրական վկայագիր,
▪ Եթե շահառուն ապահովադրից տարբեր է, ապա շահառու գրավոր համաձայնությունը վկայագրի դադարեցման համար,
▪ Պատասխանատու աշխատակցի պահանջով այլ փաստաթղթեր:

Ապահովագրության այլ տեսակներով պայմանագրեր ձեռք բերելու, երկարաձգելու կամ դադարեցնելու, ինչպես նաև այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 011 560 404 և 012 560 404 շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարներով: