Նորություններ

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 12:30-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը:

ԱՊՊԱ ապահովագրավճաների ազատականացում մոդելի փոփոխություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն հավանություն է տվել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության կողմից ներկայացված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելում փոփոխություններ իրականացնելուն, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի դեկտեմբերի 1-ից։ Ըստ էության մոդելում փոփոխությունները վերաբերվել են արդեն իսկ հաստատված ռիսկային գործոնների շրջանակներում սույն թվականի ապրիլի 1-ից գործող ԱՊՊԱ ապահովագրավճարների վիճակագրության հետևանքով ստացված արդյունքներին, որոնց հետևանքով կարգավորվել են ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկային գործակիցները, իսկ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների համար՝ ձևավորվել նոր ժամկետային սակագնային խմբեր և վերանայվել նախկինում գործող խմբերի ապահովագրավճարները։ Ստացված ապահովագրավճարներով Ընկերության ներկա ապահովագրական պորտֆելը վերահաշվարկելու արդյունքում, հավաքագրվող ապահովագրավճարների գումարը նվազել է շուրջ 2%-ով, որը արդյունք է նախկինում առկա ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների ռիսկային խմբերի գործակիցների որոշակի համահարթեցման և ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների ապահովագրավճարների նվազեցման։ Մասնավորապես, նախկինում ՀՀ-ում գրանցված անձնական տիրապետման տրանսպորտային միջոցների ռիսկայնության գործակիցների միջակայքը փոփոխվել է և ներկա 0,8 – 2 նիշերի փոխարեն սահմանվել 0,8 – 1,5, իսկ օրինակ ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների (ներառյալ վրացական պետհամարանիշներով) տարեկան ապահովագրությունը դարձել է 41,000 ՀՀ դրամ՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։

Առանձնահատուկ շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

Գործող և դեկտեմբերի 1-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։

2023 թ-ի ֆինանսական տարվա արտաքին աուդիտի անցկացման մրցույթի հրապարակային հայտարարություն

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն 2023 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ):
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կցված ֆայլում։

ԱՊՊԱ ազատականացում

ԱՊՊԱ ապահովագրավճաների ազատականացում

2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՊՊԱ սակագները ազատականացվում են՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը սահմանել ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկման տարբերակված մոդելներ: Դա նշանակում է, որ մինչ այդ գործող համակարգը, որի ժամանակ ապահովագրական ընկերությունները առաջարկում էին միասնական/միատիպ գին, ապա դրանից հետո կառաջարկեն տարբերվող գներ՝ կախված յուրաքանչյուր ընկերության կողմից մշակված ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունից։
«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը ԱՊՊԱ անհատական գնագոյացումը մոդելավորվել է ՀՀ ԱՊՊԱ շուկայի 3 տարիների ընդհանրական ցուցանիշներից (վիճակագրությունից) ելնելով, ընդ որում որպես ռիսկային գործոններ օգտագործվել են անթերի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ունեցող ցուցանիշները։ ՀՀ գրանցված տրանսպորտային միջոցների (ՏՄ) և չգրանցված ՏՄ-ների համար սահմանվել են գնագոյացման առանձին մոդելներ, ինչպես նաև առանձնացվել են վաճառքի երկու ուղղություն, որոնց համար սահմանվել են առանձին գներ՝ ծախսերի բեռնվածության տարբեր ծավալից ելնելով։
ՀՀ գրանցված ՏՄ-ների համար ստացվել են շուկային առաջարկվող ներքոնշյալ բազային սակագները, որը իրենից ենթադրում է 1 տարի ժամկետով կնքված 10 Բոնուս-Մալուս (ԲՄ) դաս ունեցող ապահովադիրների մեկ տրանսպորտային միջոցի համար առաջարկվող գները.

Առցանց վաճառք, Կորպորատիվ վաճառք Գրասենյակային և գործակալական վաճառք
Նվազագույն Բազային Առավելագույն Նվազագույն Բազային Առավելագույն
32,000 40,000 80,000 37,000 41,000 94,000

Ստացված ապահովագրավճարի վրա կիրառվելու է Բոնուս-Մալուս դասերի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված գործող գործակիցներն և մեկ տարուց պակաս կնքվող պայմանագրերի համար՝ ժամկետային գործակիցները։

ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկի մոդելում որպես ռիսկայնության գործակիցներ վերցվել են՝

  • ՏՄ մոդել
  • ՏՄ թողարկման տարեթիվ
  • ՏՄ ձիաուժ
  • ՏՄ տեսակ (մարդատար, բեռնատար և այլն)
  • Ապահովադրի տիպ (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ)
  • Ապահովադրի գրանցման վայր

ՀՀ տարածքում չգրանցված ՏՄ-ների համար ԱՊՊԱ սակագինը հաշվարկելիս (օտարերկրյա համարանիշներով, տրանզիտ համարանիշներով և այլն) հաշվի չի առնվի ՏՄ որևէ չափանիշ կամ ապահովադրի առանձին առանձնահատկություն և կսահմանվի ապահովագրության ժամկետից կապված միասնական ապահովագրավճար՝ հետևյալ գումարներով.

  • 15 օր ժամկետով – 6,000 ՀՀ դրամ
  • 30 օր ժամկետով – 10,000 ՀՀ դրամ
  • 90 օր ժամկետով – 20,000 ՀՀ դրամ
  • 180 օր ժամկետով – 30,000 ՀՀ դրամ
  • 365 օր ժամկետով – 50,000 ՀՀ դրամ

Ստացված ապահովագրավճարի վրա կիրառվելու է Բոնուս-Մալուս դասերի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից սահմանված գործող գործակիցներն։

2023թ-ի ապրիլի 1-ից հետո կնքվող պայմանագրերի ապահովագրավճարի հաշվարկը կարող եք իրականացնել «ԱՊՊԱ հաշվիչի» միջոցով։

Թարմացված է՝ Մարտի 27, 2023 23:01

cmtpl-anouncement

Հանդիպում-քննարկում

📢 «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն բոլոր Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց հրավիրում է հանդիպման, որի ընթացքում կքննարկվի 2023 թվականին նախատեսվող ԱՊՊԱ սակագների ազատականացման հետ կապված փոփոխությունները։

📌Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:15-ին ընկերության գրասենյակում

📍 Հասցե՝ Վարդանանց 16

✅ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 03.11.2022-ը՝ ժամը 16:00-ն՝ հայտն ուղարկելով info@armeniainsurance.am էլ. հասցեին կամ նամակն ուղարկելով ընկերության ֆեյսբուքյան էջին։

TaxService

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ՍՊ ընկերությունը ստացել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ին տրվել է ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։
Հավաստագիրը պաշտոնական հավաստումն է առ այն, որ․
✅ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հաշվետվությունները։
✅ Կատարել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները և չի ունեցել հարկային օրենսդրությամբ նախատեսված որևէ իրավախախտում։
✅Ընկերությունը չունի անվճարունակության խնդիր, ինչը առաջին գրավականն է Ընկերության կայուն առաջընթացի գնահատման գործընթացում։
✅ Ընկերությունը ունի համարժեք որակի և արդյունավետություն ապահովող ֆինանսական հմուտ մասնագիտական թիմ:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը գործարար համբավի բնութագրիչ է, որը գործընկերների մոտ բարձրացնում է հարկ վճարողի նկատմամբ վստահությունը ։
Պետության առաջ պարտավորությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը կարևոր է մեր երկրի զարգացման համար։

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2022 թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ Ապահովագրական ՍՊԸ մասնակիցների տարեկան ընդհանուր ժողով

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊ ընկերությունը հայտարում է, որ 2021 թվականի ապրիլի 30-ին ժամը 17:00-ին ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի 13 հասցեում տեղի կունենա «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ի մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովը