Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
ԱՊՊԱ ապահովագրավճարի ներքոնշյալ հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ, իսկ 07.02.2022թ-ից հետո կնվելիք ԱՊՊԱ պայմանագրերի առավել հստակ հաշվարկի համար անհրաժեշտ է անցնել «ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկ և պայմանագրի կնքում» հղումով, լրացնելով պայմանագրի կնքման համար անհրաժեշտ որոշ տվյալներ, ստանալ Ձեր ՏՄ–ի համար տվյալ պահին հաշվարկված ապահովագրավճարի գումարը։
Թարմացված է՝ Հունիսի 28, 2024 17:23