Առաքելություն և գործունեության նպատակներ

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ընկերության առաքելությունն է ապահովագրական շուկայում հանդես գալ բարձրորակ ապահովագրական ծառայություններով` իր առջև դրելով դրանք արդյունավետ իրացնելու և սպասարկելու խնդիրը:

Նշված առաքելությունն իրականացնելու ճանապարհին ձեռք բերելով ազնիվ, կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ բարի համբավ` նախապայմաններ ստեղծել Ընկերության նպատակների իրագործման համար:

Ընկերությունը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի`

  • շարունակաբար ամրապնդվելով` իր կայուն տեղը զբաղեցնել Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում,
  • լինել ունիվերսալ ապահովագրող,
  • անընդհատ հանդես գալ նոր ծառայություններով և ծրագրերով,
  • մեր իրականության մեջ ընդունելի և մատչելի շրջանակներում առավելագույնս բավարարել հասարակության ու տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր և անհատական ապահովագրական պահանջները:

 

Թարմացված է՝ Հուլիսի 19, 2014 10:56