Ավտոսեփականատերերի պատասխանատվության կամավոր ապահովագրություն

kamavor

Հատուցման ենթակա վնասները

Հատուցման ենթակա վնասներն են` Ապահովադրի (Ապահովագրված անձի) կողմից ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապահովագրության պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության տարածքում շահագործման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը, որն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմք է հանդիսանում տուժած անձանց կողմից վնասի փոխհատուցման պահանջի համար և կապված է միայն`

  • այլ ավտոտրանսպորտային միջոցների վնասվելու կամ ոչնչանալու հետ,
  • այլ ավտոտրանսպորտային միջոցներում գտնվող գույքի վնասվելու կամ ոչնչանալու հետ,
  • այլ շարժական կամ անշարժ գույքի հետ շարժական ավտոտրանսպորտային միջոցի բախվելուց առաջացած վնասի կամ ոչնչանալու հետ,

ֆիզիկական անձանց մահվան կամ աշխատունակության (ժամանակավոր կամ մշտական) կորստի հետ:

Ինչպես է որոշվում ապահովագրավճարը
Ապահովագրության այս տեսակով ապահովագրական սակագինը որոշվում է Ընկերության կողմից` ելնելով ավտոտրանսպորտային միջոցի տեսակից, ապահովագրական գումարի չափից, մեկ ապահովագրական պատահարով հատուցման ենթակա լիմիտներից, ոչ պայմանական չհատուցվող գումարի չափից և ապահովագրված ռիսկին առնչվող այլ գործոններից, ընդ որում ապահովագրական վճարի տարեկան միջին սակագինը կարող է տատանվել 0,4-ից մինչև 2,0%-ի սահմաններում` 1 250 000, 2 500 000 և 5 000 000 ՀՀ դրամ ապահովագրական գումարի (առավելագույն պատասխանատվության չափի) պայմաններում:

Ապահովագրության կանոններ
ԱՊԿԱ
Պայմանագրի կնքման կարգ

Ապահովագրության պայամանագրի վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները 

Ապահովագրության սակագներ
Ապահովագրության սակագներ 2019թ.

Թարմացված է՝ April 20, 2020 12:16 pm