Գույքի ապահովագրություն

home

Գույքի ապահովագրության միջոցով ապահովագրության ենթակա են`

  • բնակարաններ,
  • առանձնատներ,
  • բնակարանների և առանձնատների ներքին կահավորանք,
  • ներքին հարդարում,
  • առևտրային շենքեր, շինություններ,
  • գործարաններ, արտադրամասեր,
  • արտադրական սարքավորումներ
  • և այլն:

Այս ապահովագրությունը նախատեսում է հատուցում ապահովագրված գույքին հասցված վնասների և կորուստների դեպքում (ինչպես օրինակ` հրդեհի, կայծակի հարվածի, պայթյունի, փոթորիկի, կարկուտի, ջրհեղեղի, երկրաշարժի, սողանքների, փլուզումների, ջրմուղ կոյուղու վթարներ, ջրաքաշ խողովակների ջրի պատճառած վնասների, գողության, կողոպուտի, ավազակության և արտաքին ազդեցության այլ ռիսկերի դեպքում):

Գույքի ապահովագրության մի քանի հիմնական պայմաններ

Ապահովագրության ենթակա գույքի ապահովագրական գումարը դրա իրական (շուկայական) արժեքի շրջանակներում, սահմանվում է ՛՛ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ՛՛-ի և հաճախորդի փոխադարձ համաձայնությամբ: Գույքի իրական արժեքի որոշման համար անհրաժեշտության դեպքում գնահատումը կարող է կատարվել համապատասխան անկախ արժենշող կազմակերպությունների կողմից:

Գույքի ապահովագրության ժամանակ խիստ կարևոր է հակահրդեհային և անվտանգության միջոցների, պահակային ծառայության առկայության փաստը, որոնց պարագայում ապահովագրական սակագները նվազեցվում են:

Գույքի ապահովագրության հետ միաժամանակ կազմակերպությունները կարող են իրականացնել Արտադրական գործունեության ընդհատման հետևանքով վնասների ապահովագրության, որն ապահովագրում է արտադրական գործունեության ընդհատումը, այսինքն հավանական իրադարձությունը, որի էությունը կայանում է արտադրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքին նյութական վնաս պատճառվելու հետևանքով արտադրության ծավալների կրճատման կամ արտադրական գործունեության լրիվ ընդհատման արդյունքում Ապահովադրի սպասվող շահույթի չստացման կամ ոչ լրիվությամբ ստացման մեջ:

՛՛ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ՛՛-ն առաջարկում է նաև զրահապատ մեքենաներով փոխադրվող գույքի ապահովագրություն, որը նախատեսում է զրահապատ մեքենաներին սպառնացող ռիսկերի, մայթի ռիսկերի (մինչև զրահապատ մեքենան ապահովագրված գույքը հասցնելու ռիսկը), ինչպես նաև փոխադրման ընթացքում ավտոմատ կանխիկացման կետերին (բանկոմատներին) սպառնացող ռիսկերից ապահովագրություն:

Ապահովագրության կանոններ Պայմանագրի կնքման կարգ

Ապահովագրության պայամանագրի վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները 

Ապահովագրության սակագներ

Թարմացված է՝ Օգոստոսի 5, 2016 8:48