Արտերկիր մեկնողների բժշկական ապահովագրություն

aero

Ծրագրի շրջանակներում տրամադրվող բժշկական ապահովագրությունն աշխարհի ցանկացած երկրում, առանց խնդիրների և լրացուցիչ ծախսերի ապահովագրված անձանց համար կապահովվի անկանխատեսելի պատահարների արդյունքում առաջացած անհրաժեշտ բժշկական և բժշկա-տրանսպորտային օգնություն:

Ձեռք բերելով Արտերկիր մեկնողների բժշկական և բժշկա-տրանսպորտային օգնության ապահովագրության (Աջակցության ապահովագրության) վկայագիրը` Դուք կնվազեցնեք Ձեր ճամփորդության ընթացքում առաջացող ավելորդ բարդությունները, խնդիրները և լրացուցիչ ծախսերը:

Աջակցության ապահովագրության գծով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի գործընկերները

  • Բժշկական և բժշկատրանսպորտային օգնության ապահովումն իրականացվում է AP COMPANIES կազմակերպության աջակցությամբ: Աշխարհի տարբեր երկրներում տարվա յուրաքանչյուր օրվա ցանկացած ժամին անընդհատ գործող հիմնական և լրացուցիչ հեռախոսահամարները կլինեն Ձեր ճանապարհորդության ուղեկիցն ու հավատարիմ ընկերը:
  • Հիմնական հեռախոսահամար (24/7)
    +(7)495 989 11 20
    +(34)931 70 22 86
    Ֆաքս +(7)495 989 11 30
    SMS +(7)905 736 25 86
    Email: info@ap-companies.com
    Online application http://ap-companies.com/claim/
  • Աշխարհի տարբեր երկրների համար գործող հեռախոսահամարներ

Երկիր

Հեռախոս

Ավստրիա

43-1-2297180

Բուլղարիա

359-2-4917023

Չինաստան

86-10-84181772

Խորվաթիա

385-21-770715

Չեխիա

420-2-26258134

Ֆինլանդիա

358-9-42599705

Վրաստան

995-32-2470286

Գերմանիա

49-711-93709491

Իսրայել

972-3-9155759

Իտալիա

39-06-90280643

Իսպանիա

34-93-1702286

Շվեդիա

46-8-12111183

Թայլանդ

66-60-0035220

Ուկրաինա

380-44-3610547

ԱՄՆ

1-516-8333174

  •  Բժշկական և բժշկա-տրանսպորտային օգնության ապահովումն իրականացվում է նաև AXA ASSISTANCE կազմակերպության աջակցությամբ` տարվա յուրաքանչյուր օրվա ցանկացած ժամին անընդհատ գործող +49 221 80247 4233 հեռախոսահամարով:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի աջակցության ապահովագրությունը հասանելի է ցանկացած երկրում, ցանկացած օրվա ցանկացած ժամին:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի աջակցության ապահովագրության շրջանակներում տրամադրվող բժշկական ապահովագրության վկայագիրը համապատասխանում է օտարերկրյա պետություններ մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դեսպանատների կողմից ներկայացվող պահանջներին:

Ճանապարհորդե´ք «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի հետ ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՎՍՏԱՀ…

Կարևոր է իմանալ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ,

  1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրանային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
  2. ԱՊԱՀՈՎԱԴԻՐԸ ԵՎ/ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
    • Ապահովագրական պատահարի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո, անհապաղ, առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց ոչ ուշ քան 48 ժամ հետո, հեռախոսով կամ տեղեկացման փաստը հավաստող այլ ճանապարհով հայտնել սերվիսային ընկերությանը կամ Ապահովագրողին Պայմանագրում նշված հեռախոսահամարներով՝ սերվիսային ընկերության (Ապահովագրողի) հետ Ապահովադրի (Ապահովագրված անձի) բժշկական և/կամ բժշկատրանսպորտային օգնությունը և դրա հետ կապված ծախսերը համաձայնեցնելու նպատակով։ Սույն դրույթի չկատարումը հիմք է հանդիսանում ապահովագրական հատուցման մերժման համար:
    • Ապահովագրական պատահարի մասին ոչ ուշ, քան Ապահովադրի (Ապահովագրված անձի) արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո 10 աշխատանքային օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել Ապահովագրողին։
    • Մուծել ապահովագրավճարները` Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում։

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին։

Ապահովագրության կանոնները
Ապահովագրության պայամանագրի վերակնքման և վերաձևակերպման կարգն ու պայմանները Ապահովագրության սակագները
Բանկային քարտի քարտապանի աջակցության ապահովագրության կանոններ Պայմանագրի կնքման կարգ

Թարմացված է՝ March 1, 2022 17:10 pm