ԱՊՊԱ ապահովագրավճաների մոդելի փոփոխություն

2023թ-ի ապրլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվեց ապահովագրավճարների հաշվարկի անհատականացված մոդելի համակարգը, որը ըստ էության ազատականացրեց ԱՊՊԱ շուկան և ապահովագրական ընկերությունները արդար գնի ձևավորման համար, բացի վիճակագրական տվյալներից, պետք է հաշվի առնեն նաև շուկայի մրցակցային առանձնահատկությունները։ Ելնելով վերոգրյալից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությունը նորից վերանայել է իր գնային քաղաքականությունը և արդեն փոփոխված ԱՊՊԱ անհատական գնագոյացման մոդելը, որը հավանության է արժանացել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, ուժի մեջ է մտնելու սույն թվականի մայիսի 24-ից։
Փոփոխությունների հետևանքով վերաձևակերպվել են գնագոյացման վրա ազդեցության գործոնները, որը հնարավորություն է տվել ստանալ գների անհատականացման ավելի արդարացի մոդել։ Մասնավորապես, մոդելը կառուցվել է ՏՄ-ների շահագործման ինտենսիվության գործոնը որպես բազիս վերցնելով՝ պահպանելով վիճակագրական ճշգրիտ տվյալների ստացման համար հնարավոր ազդեցության գործոնների առանձնացումը։ Ներկայացվող մոդելում հանվել է ՏՄ ձիաուժերի գործոնը և ավելացվել է ՏՄ մակնիշների համար որոշակի մոդելների ազդեցության գործոնը (օրինակ Nissan մակնիշի մեքենաների համար առանձնացվել են թվով 35 մոդելներ, որոնց վթարունակության աստիճանը գնահատվել է 0,95 – 1,15 գործակիցների միջակայքում, ընդ որում ամենացածրը Nissan X-Trail մոդելի համար, իսկ ամենաբարձրը Nissan Sunny մոդելի համար), որը ըստ էության ավելի հնարավոր է դարձնում ապահովադիրների անհատականացումը և օգնում ավելի ճիշտ ստանալ վերջիններիս վթարունակության աստիճանը։

Ընդ որում պետք է շեշտենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

Գործող և մայիսի 24-ից առաջարկվող ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկին կարող եք ծանոթանալ ԱՊՊԱ հաշվիչի միջոցով։