Գույքի ապահովագրության միջոցով ապահովագրության ենթակա են`
- բնակարաններ,
- առանձնատներ,
- բնակարանների և առանձնատների ներքին կահավորանք,
- ներքին հարդարում,
- առևտրային շենքեր, շինություններ,
- գործարաններ, արտադրամասեր,
- արտադրական սարքավորումներ
- և այլն:
Այս ապահովագրությունը նախատեսում է հատուցում ապահովագրված գույքին հասցված վնասների և կորուստների դեպքում (ինչպես օրինակ` հրդեհի, կայծակի հարվածի, պայթյունի, փոթորիկի, կարկուտի, ջրհեղեղի, երկրաշարժի, սողանքների, փլուզումների, ջրմուղ կոյուղու վթարներ, ջրաքաշ խողովակների ջրի պատճառած վնասների, գողության, կողոպուտի, ավազակության և արտաքին ազդեցության այլ ռիսկերի դեպքում):
Գույքի ապահովագրության մի քանի հիմնական պայմաններ
Ապահովագրության ենթակա գույքի ապահովագրական գումարը դրա իրական (շուկայական) արժեքի շրջանակներում, սահմանվում է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի և հաճախորդի փոխադարձ համաձայնությամբ: Գույքի իրական արժեքի որոշման համար անհրաժեշտության դեպքում գնահատումը կարող է կատարվել համապատասխան անկախ արժենշող կազմակերպությունների կողմից:
Գույքի ապահովագրության ժամանակ խիստ կարևոր է հակահրդեհային և անվտանգության միջոցների, պահակային ծառայության առկայության փաստը, որոնց պարագայում ապահովագրական սակագները նվազեցվում են:
Թարմացված է՝ Օգոստոսի 21, 2020 7:16